ՋՀՀ Կրթական բաժինը իր համար առաջնահերթ է համարում այն գործունեությունների և ծրագրերի իրականացումը, որոնք Հայաստանում մարդկանց օգնում են զարգացնել իրենց կարողությունները` դրանք ուղղորդելով խոցելի ընտանիքներից դպրոցահասակ երեխաների, փողոցի երեխաների, որբերի, հաշմանդամ երեխաների և նրանց ուսուցիչների կարիքների բավարարմանը` իրականացնելով հետևյալ գործունեությունները.
- Բարձրացնել կրթական ոլորտի մասնագետների մասնագիտական որակավորումը և ուժեղացնել կրթական հաստատությունների գործունակությունը և կատարողականությունը:
- Աջակցել հատուկ կրթական կարիքներով երեխաների և մեծահասակների հետ աշխատող հասարակական կազմակերպություններին` օգնելով այս կազմակերպություններին հավասար կրթություն երաշխավորել այս մեկուսացված խմբերի համար:
- Աջակցել հատուկ կրթական կարիքներով մեծահասակներին ձեռք բերել հմտություններ և գիտելիք` աշխատաշուկայում մրցունակ լինելու համար` հմտությունների զարգացումը կապելով եկամտի առաջացման և աղքատության նվազեցման հետ: