Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր ծրագիր Վրաստանում 2021-2022

Շահառուների նկարագրություն․ Վրաստանում բնակվող թվով 150 ուսանողներ (գլխավորապես հայկական ծագումով)՝ ընտրված գենդերային հավասարակշռության հանգամանքը հաշվի առնելով

Ծրագրի իրականացման վայրը․ Թբիլիսի (Վրաստան)

Ծրագրի նպատակը. բարձրացնել հայերի քաղաքացիական մասնակցության մակարդակը Վրաստանում՝ աջակցելով և խրախուսելով Վրաստանում հայ երիտասարդությանը/համալսարանում սովորող ուսանողներին, որպեսզի նրանք ավելի ունակ և տեղեկացված լինեն և ավելի ակտիվ դեր խաղան երկրի անմիջական և երկարատև տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման գործում՝ նպատակ դնելով ուժեղացնելու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական, սոցիալական և քաղաքական կապերը։ 

Ծրագրի խնդիրները․

  1. Բարձրացնել հայ ուսանողների/երիտասարդության քաղաքացիական ակտիվության և Վրաստանում հանրային երկխոսության մեջ ներգրավվածության մակարդակը։
  2. Զարգացնել ուսանողների՝ քաղաքացիական հասարակությանն առնչվող գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև բարձրացնել նրանց քաղաքացիական ներգրավվածության մակարդակը։
  3. Համալսարանում սովորող ուսանողներին/երիտասարդությանը մղել հետազոտելու տեղական համայնքներում քաղաքացիական ոլորտին առնչվող խնդիրները, գտնելու վերոնշյալ խնդիրների լուծման մոտեցումներ և համապատասխան քայլեր ձեռնարկել։
  4. Պետական իշխանությունների հետ համագործակցության կապեր հաստատել վերոնշյալ խնդիրներին լուծում տալու նպատակով։
  5. Վրաստանի հայ և ոչ հայ երիտասարդների միջև հասարակական և քաղաքացիական խնդիրների վերաբերյալ հաղորդակցման և համագործակցության ցանցի բարելավում։ 
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը1 նոյեմբերի 2021
Ավարտը31 հոկտեմբերի 2022
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրիկյան
ԻրականացնողՀայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիղԱՄՆ դոլար 7,063 ՀՀ դրամ 3,531,500
Շահառուների թիվը150