Ամառային ճամբար հաշմանդամ երեխաների համար - 2017

Շահառուների նկարագրությունը. 10-17 տարեկան 156 երեխա Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի մարզերից, Երևանից և Ղարաբաղից  /78 հաշմանդամ երեխա և 78 սոցիալապես անապահով երեխա/ և 10 ջոկատավար

Ծրագրի իրականացման վայրը. քաղաք Ստեփանավան, Լոռվա մարզ

Ծրագրի նպատակը. հարստացնել հաշմանդամ և  սոցիալապես անապահով ընտանիքների թվով 156 դպրոցահասակ երեխայի ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը, ինչպես նաև օժանդակել նրանց մոտ անկախության ձևավորմանը 

Ծրագրի խնդիրները.

  1. Թեթևացնել 156 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով նրանց ուղարկել իրենց երեխաներին ամառային ճամբարներ`փորձված ղեկավարների հսկողությամբ,
  2. Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքի և սպորտի միջոցով,
  3. Երեխաների համար կազմակերպել դասընթացներ`անհապաղ պայմաններում առաջին օգնության տրամադրման վերաբերյալ,
  4. Հարստացնել երեխաների ներաշխարհը` հոգևոր զրույցների և արվեստի տարբեր ճյուղերի հետ ծանոթացման ճանապարհով:
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Սկիզբը12 հուլիսի 2017
Ավարտը2 օգոստոսի 2017
Համակարգող/պատասխանատուՀասմիկ Սևումյան
ԻրականացնողԼիարժեք կյանք ՀԿ
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 2,444,850  ԱՄՆ դոլար 5,041
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 2,400,000   ԱՄՆ դոլար 4,948
Շահառուների քանակը166