Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը

Շահառուների նկարագրությունը․  Առաջարկվող գործողության առաջին թիրախային խումբը 3760 երիտասարդ է (13-17 տարեկան) դպրոցներում. Գործողության երկրորդ թիրախային խումբը բաղկացած է 18-ից 29 տարեկան 160 երիտասարդներից:

Ծրագրի իրականացման վայրը․ Հայաստանի մարզերը․ Երևան, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտն (70 դպրոցներ)

Ծրագրի նպատակը․ երիտասարդներին հնարավորություն ընձեռել ներգրավվել հանրային երկխոսության մեջ, որի նպատակն է թիրախավորված համայնքների երիտասարդությանը (13-29 տարեկան)  դառնալ հասարակական ակտիվություն ունեցող քաղաքացիներ և ակտիվորեն ներգրավվել հասարակական գործերում `քաղաքականություն մշակողների հետ երկխոսության միջոցով և երիտասարդության հետ կապված քաղաքականության քարոզչությամբ: 

Ծրագրի խնդիրները.

  • բարելավել երիտասարդության ազգային քաղաքականությունը վերջիններիս հզորացման և որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավվման, ինչպես նաև պետական մարմինների հետ հանրային երկխոսության միջոցով
  • խրախուսել երիտասարդական ՔՀԿ-ներին ՝ լինել ակտիվ քաղաքացիներ և ներգրավված լինել իրենց համայնքներում իրականացվող գործընթացներում
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը: 1 մարտի 2021
ավարտը28 փետրվարի 2024
Համակարգող/պատասխանատուՌուբեն Կրիկյան
ԻրականացնողներՋՀՀ/ՎՎ Հայաստան/ ՎՎ Գերմանիա/ տեղական երիտասարդական ՀԿ-ներ
Գործընկերներ Վորլդ Վիժն Հայաստան, Երիտասարդությունը հանուն զարգացման ՀԿ, Երիտասարդությունը հանուն փոփոխության ՀԿ, ԼՅՈՒՊԻՆ ՀԿ, Հյուսիսի երիտասարդներ ՀԿ, ԱՐՄստրոնգ ՀԿ, Ագապե Վորլդ երիտասարդական ՀԿ և ՎՎ Գերմանիա (ղեկավար կազմակերպություն) 
Դոնոր/համաֆինանսավորող կազմակերպություններԵվրոպական միություն (ԵՄ) և Վորլդ Վիժն Գերմանիա
Ֆինանսավարում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 10,183,500  ԱՄՆ դոլար 20,367 Եվրո 16,833
ԵՄ կողմից ՋՀՀ-ին նվիրատվությունՀՀ դրամ 90,905,000  ԱՄՆ դոլար 181,810 Եվրո 150,256
ՎՎ Գերմանիայի կողմից ՋՀՀ-ին նվիրատվությունՀՀ դրամ 10,100,500  ԱՄՆ դոլար 20,201 Եվրո 16,695
ԵՄ կողմից (ՎՎ Հայաստանին, ՎՎ Գերմանիային և ՀԿ-ներին) նվիրատվությունՀՀ դրամ 235,105,500  ԱՄՆ դոլար 470,211 Եվրո 388,604
Շահառուների թիվը3,920