Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են Ծալկայի տարածաշրջանից 12-17 տարեկան 60 երիտասարդ
Իրականացման վայրը. Ծալկայի շրջան, Վրաստան
Նպատակը. հայ համայնքում խթանել մշակութային կյանքը` կազմակերպելով արհեստի դասընթացներ և ստեղծելով մասնագիտական զարգացման հնարավորություններ Ծալկայի տարածաշրջանի 12-17 տարեկան 60 երիտասարդի համար
Խնդիրները.
- զարգացնել կավագործության և թաղիքագործության հմտությունները Ծալկայի տարածաշրջանի 12-17 տարեկան 60 երիտասարդի շրջանում` կազմակերպելով դասընթացներ Կիզիլքիլիսա գյուղի հանրային դպրոցում,
- աջակցել ծրագրի շահառու երիտասարդների եկամուտ ստանալու հետագա նախաձեռնություններին` գովազդելով ծրագրի շրջանակներում նրանց կողմից պատրաստված աշխատանքները և կազմակերպելով ցուցահանդես-վաճառքներ
| Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
| Սկիզբը | 1 հունիսի 2014 |
| Ավարտը | 30 նոյեմբերի 2014 |
| Համակարգող/պատասխանատու | Ալինա Հովհաննիսյան |
| Իրականացնող | Շեն ՀԿ Վրաստանում |
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 1,931,445 ԱՄՆ դոլար 4,769 |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 2,060,640 ԱՄՆ դոլար 5,088 |
| Շահառուների թիվը | 60 |



















































