Առաքելությունը, նպատակները եւ ռազմավարությունը

  • Նպաստել հայ երիտասարդների հոգևոր, մտավոր և սոցիալական զարգացմանը,
  • Ամրապնդել քաղաքացիական հասարակությունը` օժանդակելով տեղական ՀԿ-ների և այլ պաշտոնական ու ոչ պաշտոնական նախաձեռնությունների իրականացմանը,
  • Թեթևացնել հասարակության ծայրահեղ անապահով և մեկուսացված խմբերի հոգսերը` նյութական և հոգևոր աջակցության ցուցաբերմամբ:

Գործունեության առաջնային ուղղությունները

  • Քաղաքացիական հասարակության զարգացում
  • Համայնքների զարգացում
  • Տնտեսության զարգացում
  • Կրթություն
  • Առողջապահություն
  • Օգնություն և հոգևոր վերելք

Ծրագրերի իրականացման հիմնական մեխանիզմները

Հայաստանում իր առաքելությունն ու նպատակները կյանքի կոչելու համար ՋՀՀ-ն վերոհիշյալ ուղղություններով ծրագրերի իրականացման ընթացքում հետևյալ չորս մեխանիզմներն է կիրառում.

  1. Սեփական նախաձեռնություններ - ՋՀՀ-ն մշակում և իրագործում է սեփական ծրագրերը:
  2. Համագործակցություն - ծրագրերի մշակումը, ֆինանսավորումը և իրագործումը ՋՀՀ-ն կատարում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցաբար:
  3. Փոքր դրամաշնորհներ - մրցութային կարգով ՋՀՀ-ն փոքր դրամաշնորհներ է տրամադրում տեղական ՀԿ-ներին և համայնքներին` իրականացնելու  վերջիններիս նախաձեռնած ծրագրերը:
  4. Վարկերի տրամադրում - ՋՀՀ-ն վարկեր է տրամադրում միկրոֆինանսավորող հաստատություններին և ֆերմերային կոոպերատիվներին: