Շահառուների նկարագրությունը. Էջմիածին քաղաքի Քրիստոնեական կրթության կենտրոն հաճախող 120 երեխա խոցելի ընտանիքներից և 12 հոգևոր հայր/ուսուցիչ
Ծրագրի իրականացման վայրը. Հանքավան (Կոտայքի մարզ)
Նպատակը. հարստացնել խոցելի ընտանիքներից 120 դպրոցահասակ երեխայի (8-16 տարեկան) ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը
Խնդիրները.
- Թեթևացնել 120 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
 - Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
 - Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
 - Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
 
| Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ | 
| Սկիզբը | 25 հուլիսի 2016 | 
| Ավարտը | 1 օգոստոսի 2016 | 
| Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան | 
| Իրականացնող | Հայ առաքելական եկեղեցի, Քրիստոնեական կրթության կենտրոն | 
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 820,000 ԱՄՆ դոլար 1,673 | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 4,900,000 ԱՄՆ դոլար 10,000 | 
| Շահառուների թիվը | 132 | 



















































