Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են ԵՆՀ ծրագրում ներգրավված 120 աշակերտ, որոնք ուղղակիորեն կմասնակցեն 12 հեռուստաբանավեճի: 120 աշակերտ և 24 ուսուցիչ կմասնակցեն բանավեճին որպես հանդիսատես: Ծրագրի անուղղակի շահառուներն են դպրոցների ադմինիստրացիաները, այլ աշակերտներ, ծնողներ և հասարակության այլ անդամներ
Ծրագրի իրականացման վայրը. ք. Երևան
Ծրագրի նպատակը. համակարգված հեռուստաբանավեճերի կազմակերպման միջոցով հայ երիտասարդների և հասարակության շրջանում բարձրացնել Հայաստանում առկա հասարակական, տնտեսական և քաղաքացիական թեժ հարցերի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը
| Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից իրականացվող | 
| Սկիզբը | 1 դեկտեմբերի 2014 | 
| Ավարտը | 30 նոյեմբերի 2015 | 
| Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրրիկյան | 
| Իրականացնող | ՋՀՀ | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 8,528,000 ԱՄՆ դոլար 21,057 | 
| Շահառուների թիվը | 264 | 





















































