Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուները 40-45 բարձր դասարանցիներ են. Անուղղակի շահառուները` ցածր դասարանցիները, ծնողներն ու ուսուցիչները
Նպատակը. Ոգեշնչել ռիսկային խմբի 40-45 պատանիների (12-16 տարեկան) Մալաթիա-Սեբաստիա համայնքից և հարևան թաղամասերից` պատրաստելով նրանց ապագա կրթության կամ աշխատանքի տեխնիկական ոլորտում:
Խնդիրները.
- Զարգացնել աշակերտների գիտելիքներն ու գործնական ունակությունները Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքից և հարևան թաղամասերից էլեկտրոնիկայի, կապի տեխնոլոգիայի, դիզայնի և էլեկտրական սարքերի նորոգման բնագավառում:
 - Զարգացնել թիմային աշխատանքի, ղեկավարման և աշխատանքի էթիկայի ունակությունները պատանիների շրջանում մի շարք պարապմունքների միջոցով:
 - Հաստատել երկարաժամկետ հարաբերություններ պատանիների ու միջին տեխնիկական կրթություն ապահովող հաստատությունների, տեխնիկական ԲՈՒՀ-երի, ձեռնարկությունների (մասնավոր և պետական) և վերանորոգման ծառայություններ մատուցող գրասենյակների հետ այցերի միջոցով:
 
| Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված | 
| Սկիզբ | 10/02/2006 | 
| Ավարտ | 30/06/2009 | 
| Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրրիկյան | 
| Իրականացնող | Մխիթար Սեբաստացի կրթահամալիր | 
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 2,969,175 | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 6,191,720 | 
| Շահառուների թիվը | 45 | 



















































