Ամառային ճամբար 2009-Ավետարանական եկեղեցի

Շահառուների նկարագրությունը. 1,800 երեխա, երիտասարդ և մեծահասակ ՀՀ տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքներից

Իրականացման վայրը. Հանքավան (Կոտայք)

Նպատակը. հարստացնել 1,800 երեխայի և մեծահասակի ֆիզիկական, հոգևոր ու սոցիալական կյանքը

Խնդիրները.

  • Թեթևացնել 1,800 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով ուղարկել երեխաներին ամառային ճամբարներ քրիստոնյաների ղեկավարությամբ և ճամբարի փորձված ղեկավարների հսկողությամբ:
  • Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների, ամենօրյա մարմնամարզության և սպորտի միջոցով:
  • Խթանել երեխաների հոգևոր վիճակը` ամենօրյա աղոթքների, հոգևոր դասերի, կրոնական ներկայացումների միջոցով:
  • Երեխաների համար ստեղծել կրթական և մշակութային հնարավորություններ` լեզվի, երաժշտության, պարի, նկարչության, կար ու ձևի և կիրառական արվեստի այլ դասընթացների միջոցով:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը12/06/2009
Ավարտը12/07/2009
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողԱմերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 14,914,290    ԱՄՆ դոլար 48,900
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,050,000    ԱՄՆ դոլար 10,000
Շահառուների թիվը1,800