ՋՀՀ-ն իր հիմնադրման օրվանից ի վեր օժանդակել է սոցիալական ապահովության ծրագրերին և կարևորում է հետևյալ չորս հիմնական բնագավառներում իրականացվող գործունեությունները` սննդի, առողջապահության և հիգիենայի, բնակարանային ու ենթակառուցվածքային և մշակութային ու հոգևոր բնագավառներում:
2004 թվականից ի վեր ՋՀՀ-ն սոցիալական օգնություն է ցուցաբերել իր` սոցիալական ապահովության և արագ արձագանքման ծրագրերի շրջանակներում:
- ՋՀՀ սոցիալական ապահովության ծրագրերի շրջանակներում նյութական, հոգևոր ու մշակութային օժանդակություն են ցուցաբերվում այն անհատներին և խմբերին, որոնք անկարող են իրենք իրենց օգնել, ներառյալ որբեր, անապահով ընտանիքներից երեխաներ, չքավոր մեծահասակներ, միայնակ մայրեր և մտավոր ու ֆիզիկական թերություններով երեխաներ:
- ՋՀՀ արագ արձագանքման ծրագրերը իրենց բնույթով ընդհանրապես կարճատև և ինտենսիվ են` մշակված օգնելու այն համայնքներին կամ անհատներին, որոնք զոհ են դարձել բնական կամ մարդկային աղետների: Օգնությունն իր մեջ կարող է ներառել ժամանակավոր սննդի պաշարների, դեղորայքի, հիգիենիկ պարագաների կամ ժամանակավոր ապաստանի տրամադրումը:
Տարիների ընթացքում ՋՀՀ-ն աստիճանաբար կրճատել է օգնության ծրագրերի ֆինանսավորումը: Ակնկալվում է, որ ՋՀՀ ռազմավարության հեռանկարային արդյունքը կլինի կառավարության կողմից սոցիալական օգնության տրամադրումը:
2009 թ-ից սկսած Օգնության և Հոգևոր Վերելքի ոլորտի ծրագրերը հաստատվում են ՋՀՀ-ի Կրթական ծրագրի շրջանակներում: Նշված ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կայքի Կրթական ծրագիր բաժնում: