Ամառային ճամբար 2022-Կաթողիկե եկեղեցի

Շահառուների նկարագրություն. Ընդհանուր թվով 900 հայ ծնողազուրկ երեխաներ և երեխաներ խոցելի ընտանիքներից 

Ծրագրի իրականացման վայրը. ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր

Ծրագրի նպատակը. Ժամանցի, լավ սննդառության և կրթության կազմակերպում ոչ բարեկեցիկ ընտանիքներից 900 երեխաների համար, նրանց հոգևոր, ֆիզիկական և զգայական բարեկեցության ամրապնդում Ծաղկաձորի ջերմ ու գեղեցիկ միջավայրում:

Ծրագրի խնդիրները. 
  • Ապահովել երեխաներին առողջ և սննդարար մթերքով 
  • Նպաստել նրանց հոգևոր զարգացմանը կատեխիզիսի դասերի, առավոտյան և երեկոյան, ուտելուց առաջ աղոթքների, փոքր խմբերի համար պատարագների, մկրտության արարողությունների, ժամերգության և կրոնական թեմաներով փոքր թատերական ներկայացումների միջոցով:
  • Տրամադրել նրանց ատամնաբուժական ծառայություններ և ապահովել առողջապահության վերաբերյալ գիտելիքներով:
  • Հնարավորություն ընձեռել, որպեսզի դասերի, երեկոյան ներկայացումների ու հատուկ ճամբարային միջոցառումների ժամանակ նրանք կարողանան ցույց տալ իրենց ունակությունները:
  • Ապահովել նրանց կրթամշակութային փորձառությամբ սենյակային և դրսի պայմաններում միջոցառումների, ուղևորությունների և էսկուրսիաների, ցուցադրությունների և ներկայացումների միջոցով:
  • Ամրապնդել նրանց ազգային հպարտությունը դրոշի ամենօրյա բարձրացումով, երգի և պարի դասերով և մշակութային ցուցադրություններով:
  • Ապահովել նրանց բազմամշակութային իրազեկվածությունը օտար լեզուների դասերի և արտասահմանյան կամավորների հետ հանդիպումների միջոցով
  • Բարելավել նրանց ֆիզիկական առողջությունը ամենօրյա մարմնամարզության, մրցումների, դրսային խաղերի և ավանդական պարերի միջոցով:
  • Բարձրացնել նրանց ստեղծարարության և էսթետիկ արժեքների մակարդակը ասեղնագործության ու արվեստի այլ ճյուղերի դասավանդման միջոցով:
  • Հնարավորություն ընձեռել նրանց ընկերանալու միմյանց հետ, ձևավորելու հարգանք և հոգատարություն ուրիշների նկատմամբ, ուժեղացնելու նրանց պատասխանատվության զգացումը առօրյա գործողությունների ընթացքում, ինչպիսիք են ճաշի մատուցման ժամանակ օգնության ցուցաբերումը, ննջասենյակների, ճաշարանի և ճամբարի տարածքի մաքրումը և այլն:
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը23 հունիսի 2022
Ավարտը28 օգոստոսի 2022
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՏիրամայր Հայաստանի Կուսաստան
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 76,218,480 ԱՄՆ դոլար 155,548
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 5,000,000 ԱՄՆ դոլար 10,204
Շահառուների թիվը900