Ծրագրի իրականացման վայրը. քաղաք Ստեփանավան, Լոռվա մարզ
Նպատակը. հարստացնել հաշմանդամ և սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների ֆիզիկական, հոգևոր և սոցիալական կյանքը, ինչպես նաև օժանդակել նրանց մոտ անկախության ձևավորմանը
Խնդիրները.
- Թեթևացնել 156 երեխայի ընտանիքների սոցիալական խնդիրները` հնարավորություն ընձեռելով նրանց ուղարկել իրենց երեխաներին ամառային ճամբարներ` փորձված ղեկավարների հսկողությամբ,
- Խթանել երեխաների ֆիզիկական վիճակը` սննդարար ուտելիքների և սպորտի միջոցով,
- Երեխաների համար կազմակերպել դասընթացներ` անհապաղ պայմաններում առաջին օգնության տրամադրման վերաբերյալ,
- Հարստացնել երեխաների ներաշխարհը` հոգևոր զրույցների և արվեստի տարբեր ճյուղերի հետ ծանոթացման ճանապարհով:
| Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
| Սկիզբը | 5 օգոստոսի, 2013 |
| Ավարտը | 27 օգոստոսի, 2013 |
| Համակարգող/պատասխանատու | Ալինա Հովհաննիսյան |
| Իրականացնող | Լիարժեք կյանք ԲՀԿ |
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 3,533,615 ԱՄՆ դոլար 8,725 |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 2,839,200 ԱՄՆ դոլար 7,010 |
| Շահառուների թիվը | 156 |



















































