Շնորհակալական ուղերձներ


«Շնորհակալություն, որ հնարավորություն ընձեռեցիք Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի կյանքին ծանոթանալու: Այնքան բան կա պատմելու այս ճանապարհորդության մասին: Ջինիշյան հիմնադրամը մի քանի խոսքով նկարագրելիս առաջինը մտքիս գալիս են հետևյալ բառերը. էկումենիկ եղանակ, տևական լուծումներ, բազմակողմանի մոտեցում, նպատակն իրագործելու համար մարդկանց աջակցություն ու ներգրավում, իսկ հետո նրանց իսկ գործունեության արդյունքում համայնքի բարօրություն»:

Մերի Փենդլտոն, Արլինգտոն, Վիրջինիա

«… Պատիվ ունեցա տեսնելու Հայաստանի հիասքանչ բնությունը, ապրելու երկրի իրական կյանքով և արժանանալու հայ ժողովրդի հյուրասիրությանը: Ականատես եղա այն փոփոխությանը, որ հիմնադրամը կատարում է համայնքներում, կրթության և տնտեսական զարգացման հոգևոր վերելքի և քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրերով, ինչպես նաև անապահով ընտանիքներին ուղղակի օգնության և առողջապահական ծառայությունների մատուցման միջոցով: Ապագայում հուսով եմ վերադառնալ և մասնակցել ևս մեկ ճանաչողական ուղևորության: Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից կատարված աշխատանքն իսկապես մեծ հարգանքի է արժանի»:

Շառլոտ Թեներ, Վոդ Քըուվ, Ալյասկա

«…կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ողջ անձնակազմին այս անհավանական ճանապարհորդության համար. մեծ բավականություն ստացանք: Շնորհակալություն ճանապարհորդության ընթացքում ստացված նվերների և ամենաշատն այն աշխատանքի համար, որ Դուք և Ձեր թիմը կատարում եք ՋՀՀ-ի հետ»: 

Ֆիլիպ Ասգյան, Սուրբ Փոլ, Մինեսոտա

«…ուղևորությունն իսկապես ճանաչողական էր:  Ես հատկապես տպավորվեցի բոլոր գեղեցիկ խաչերով և եկեղեցիներով, որոնք մի կողմից վկայում էին Հայաստանում քրիստոնեության հարատևման, իսկ մյուս կողմից` կոմունիզի տարիներից հետո քրիստոնեության վերականգնման դժվարությունների մասին: Շատ տպավորիչ էր նաև Արցախի ժողովրդի` իրենց հայկական ինքնությունը պահպանելու ջանքերը»: 

Լոիս Արոյան, Ֆեյրֆեքս, Վիրջինիա