Շահառուների նկարագրությունը. 120 դպրոցահասակ երեխա անապահով ընտանիքներից Երևանի թիվ 10 գիշերօթիկ դպրոցից և մոտ 180 երեխա Երևանի թիվ 3 գիշերօթիկ դպրոցից
Իրականացման վայրը. Երևան
Նպատակը. բարելավել Երևանի հատուկ գիշերօթիկ դպրոցների անապահով ընտանիքների երեխաների սոցիալ-հոգեբանական կարգավիճակը
Խնդիրները:
Երևանի թիվ 3 և թիվ 10 գիշերօթիկ դպրոցներում ապրող անապահով ընտանիքների երեխաների ստեղծագործական արտահայտման, անհատական կարողությունների և հաղորդակցական հմտությունների խթանում` ներգրավելով նրանց ստեղծագործական արտահայտման դասընթացների, թատերական խաղերի, երաժշտական ստեղծագործությունների և մշակութային այլ գործունեությունների մեջ:
Երեխաների մշակութային ակտիվ կյանքի և ստեղծագործական հանգստի կազմակերպում` ներկայացումների պատրաստման և բեմադրման, մշակութային հաստատությունների այցելության և հեղինակավոր դերասանների հետ հանդիպման միջոցով:
| Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված |
| Սկիզբը | 04/09/2006 |
| Ավարտը | 04/06/2007 |
| Համակարգող/պատասխանատու | Ալինա Հովհաննիսյան |
| Իրականացնող | «Ապագան քոնն է» ՀԿ |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 5,241,145 ԱՄՆ դոլար 12,516 |
| Շահառուների թիվը | 300 |



















































