Շահառուների նկարագրությունը. Փառատոնի մասնակիցներն ու երաժիշտները` նվազագույնը 19000 մարդ
Իրականացման վայրը. Երևան
Նպատակը. զարգացնել Հայաստանի երիտասարդ երաժիշտների տաղանդը` տարբեր կրթական ծրագրերի ու դասընթացների միջոցով բարձրացնելով նրանց կատարողական արվեստը
Խնդիրները.
- Խթանել երիտասարդների` հասարակության մեջ ներգրավումը,
- Խթանել հասարակական պատասխանատվությունը` խրախուսելով տեղական կազմակերպություններին ներդրում կատարել ի նպաստ Բաց երաժշտություն փառատոնի ֆոնդին`շարունակական դարձնելու այն,
- Խթանել կարճաժամկետ ու երկարաժամկետ համագործակցությունը երաժշտության դասերի, փառատոնին հարևան երկրներից արտիստների մասնակցության, ինչպես նաև կրթական ու մշակութային ծրագրերի միջոցով,
- Խթանել Հայաստանի երիտասարդ երաժիշտների տաղանդի զարգացումը`կատարողական արվեստի բարձրացման դասընթացների ու այլ կրթական ծրագրերի միջոցով,
- Փառատոնի ծրագրում տարեկան մեկ կամ ավելի համերգ ներառել երիտասարդ երաժիշտների մասնակցությանմբ, մասնավորապես նրանց, ովքեր ընդգրկված են եղել փառատոնի կրթական ծրագրերում,
- Խթանել համագործակցությունը սփյուռքի ներկայացուցիչների հետ` արվեստագետներ, կազմակերպություններ և բարերարներ,
- Խթանել տեղական կազմակերպությունների մասնակցությունը փառատոնին,
- Դիմել դեսպանատներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին աջակցելու փառատոնի ընթացքին` հովանավորելով իրենց երկրների երաժիշտների ելույթները Հայաստանում կամ կրթական ծրագրերը,
- Փառատոնը դարձնել երաժշտական ու մշակութային այնպիսի իրադարձություն, որը համաշխարհային ճանաչում կունենա և կհյուրընկալի հանրաճանաչ արտիստների,
- Խթանել զբոսաշրջությունը փառատոնի ծրագրի միջոցով,
- Սեզոնային կամ մեկ տարի ժամկետով աշխատատեղեր ստեղծել, հատկապես երիտասարդների համար,
- Մշտապես համագործակցել հիմնադրամների ու միջազգային կազմակերպությունների հետ` ընդլայնելով փառատոնի ծրագրերի ու միջոցառումների շրջանակը, այդպիսով հաջողություն ապահովելով փառատոնին:
| Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված | 
| Իրականացման վայրը | Երևան | 
| Սկիզբը | 01.07.2009 | 
| Ավարտը | 21.09.2009 | 
| Համակարգող/պատասխանատու անձ | Արմեն Հակոբյան | 
| Իրականացնող | Բաց երաժշտություն փառատոն | 
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 2,970,000 ԱՄՆ դոլար 9,738 | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 5,472,000 ԱՄՆ դոլար 17,941 | 
| Շահառուների թիվը | Մոտ 19,000 | 





















































