Շահառուների նկարագրություն. Ընդհանուր թվով 171 շահառուներ, որոնցից 137-ը աշակերտներ են, 34-ը՝ ուսուցիչներ և օժանդակ աշխատակիցներ:
Ծրագրի իրականացման վայրը. ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղ
Ծրագրի նպատակը. նպաստել աշակերտների ֆիզիկական կրթության ու մասնագիտական հմտությունների զարգացմանը՝ համապատասխան դասասենյակներ կառուցելու և պարբերական դասեր կազմակերպելու միջոցով:
Ծրագրի խնդիրները.
- Սկսել ֆիզիկական կրթության դաս, տարածքը համալրել հասանելի պարագաներով և գործիքներով:
- Սկսել փայտամշակման դաս, տարածքը համալրել հասանելի պարագաներով ու գործիքներով:
- Վերոնշյալ առարկաները դասավանդելու դինամիկ զարգացող ռազմավարական ծրագիր մշակել աշակերտներին ուսուցողական դասերի ու լրացուցիչ դասընթացների միջոցով ընդգրկելու և ստեղծված ներուժը նպատակային օգտագործելու նպատակով:
| Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ |
| Սկիզբը | 1 մայիսի 2022 |
| Ավարտը | 31 դեկտեմբերի 2022 |
| Համակարգող/պատասխանատու | Գևորգ Աբոյան |
| Իրականացնող | Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոց |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,000,000 ԱՄՆ դոլար 6,122 |
| Ֆինանսավորում համագործակցող կազմակերպության կողմից | ՀՀ դրամ 842,580 ԱՄՆ դոլար 1,720 |
| Շահառուների թիվը | 171 |



















































