Շահառուների նկարագրությունը. ԲՔՓ ծրագրի ուղղակի շահառուներն են թվով 500 ուսանող և շրջանավարտ /18-30 տարեկան/ Երևանի՝ մոտավորապես 100 ուսանող, Գավառի՝ մոտավորապես 100 ուսանող /Գեղարքունիքի մարզ/, Գյումրու՝ մոտավորապես 150 ուսանող /Շիրակի մարզ/ և Վանաձորի՝ մոտավորապես 150 ուսանող /Լոռու մարզ/ 10 համալսարանից՝ պահպանելով և հաշվի առնելով գենդերային հավասարակշռությունը և բազմազանությունը: Ծրագրի անուղղակի կամ վերջնական շահառուներն են համայնքի երիտասարդության/ համալսարանների այլ ուսանողներ/շրջանավարտներ /ծրագրի ուղղակի շահառուների հասակակիցները/: Ընդամենը 4,000 շահառու՝ մոտ 1,500 հոգի Երևան քաղաքից և 2,500 Գավառ, Գյումրի և Վանաձոր քաղաքներից, որոնց վրա անուղղակի կերպով կադրադառնան ծրագրային գործողությունները: Բացի այդ, բուհերի կառավարման / ֆակուլտետի և կրթության ոլորտի այլ շահագրգիռ կողմեր անուղղակիորեն կօգտվեն այս ծրագրի իրականացումից: