Շահառուների նկարագրությունը. թվով 20 ուսանող, շրջանավարտ, 19-55 տարեկան ինժեներ Սյունիքի մարզի Կապան քաղաքից և շրջակա համայնքներից, ինչպես նաև Ստեփանավան քաղաքի մոտ 20 աշակերտ և ուսանող
Ծրագրի իրականացման վայրերը. Կապան (Սյունիքի մարզ) և Ստեփանավան (Լոռվա մարզ)
Նպատակը. նպաստել տնտեսական հավասարակշռության հաստատմանը գյուղական և կենտրոնական շրջանների միջև` Կապան և Ստեփանավան քաղաքներում ՏՏ կրթական միջավայրի զարգացման և ՏՏ ոլորտում զբաղվածության համար նախադրյալներ ստեղծելու միջոցով
Խնդիրները.
- խթանել սովորելու և ստեղծագործելու հանդեպ հետաքրքրությունը տարբեր տարիքի մարդկանց շրջանում, ովքեր ընդունակ են և ցանկանում են հաջողությունների հասնել տեխնիկական գիտությունների ոլորտում,
- բարելավել ՏՏ ոլորտի աշխատանքային հնարավորությունները Կապան և Ստեփանավան քաղաքներում:
| Ծրագրի տեսակը | Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի նախաձեռնություն |
| Սկիզբը | 29 ապրիլի 2019 |
| Ավարտը | 31 մարտի 2020 |
| Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան |
| Իրականացնող | ՋՀՀ |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 2,870,000 ԱՄՆ դոլար 5,918 |
| Ֆինանսավորում Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի կողմից | ՀՀ դրամ 13,064,000 ԱՄՆ դոլար 26,936 |
| Շահառուների թիվը | 40 |



















































