Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են Հայաստանի դպրոցների թվով 150 բուժքույր
Ծրագրի իրականացման վայրը. ք. Երևան
Ծրագրի նպատակը. բարելավել աշակերտների առողջական վիճակը և նպաստել դպրոցականների ու դեռահասների առողջությունը խթանող վարքագծին` դպրոցական բուժքույրերի կողմից տրամադրվող մատչելի առողջապահական և խորհրդատվական ծառայությունների միջոցով
Ծրագրի խնդիրները.
- Ուժեղացնել մարդակենտրոն առողջապահական համակարգերը և հանրային առողջապահության կարողությունները` երեխաների և դեռահասների առողջության բարելավման նպատակով,
- Դպրոցներում բարենպաստ պայմանների ստեղծում` երեխաների առողջ աճի և զարգացման համար, դպրոցահասակ երեխաների և դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի սկզբունքների շարունակական խթանում,
- Առաջնային, երկրորդային եւ երրորդային առողջապահական մակարդակներում դեռահասներին միտված ծառայությունների ընդլայնում և շարունակական բարելավում,
- Ուսումնական հաստատություններում բժշկական և խորհրդատվական գործունեության բարելավում,
- Առողջապահական ծառայությունների խթանում, պահպանում և կանխարգելում:
| Ծրագրի տեսակը | Համագործակցություն / ՋՀՀ կողմից մշակված |
| Սկիզբը | 16 հոկտեմբերի 2017 |
| Ավարտը | 30 ապրիլի 2018 |
| Համակարգող / պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
| Իրականացնող | ՋՀՀ |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 485,000 ԱՄՆ դոլար 1,000 |
| Գործընկեր կազմակերպություն | Հայկական բժշկական հիմնադրամ |
| Ֆինանսավորում Հայկական բժշկական հիմնադրամի կողմից | ՀՀ դրամ 4,850,000 ԱՄՆ դոլար 10,000 |
| Շահառուների թիվը | 150 |



















































