ԷՐԱԶՄՈՒՍ երիտասարդ ձեռներեցների համար 2023-2027

«Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար» ծրագիրը արտասահմանում փորձի փոխանակման ծրագիր է, որը սկսնակ և նպատակասլաց ձեռներեցներին ընձեռում է ծրագրի մասնակից այլ երկրներում փոքր բիզնես վարող փորձառու ձեռներեցներից գիտելիքներ ստանալու հնարավորություն: Սկսնակ ձեռներեցները գիտելիքներ և բիզնես գաղափարներ են ստանում փորձառու ձեռներեցներից և իրենց իսկ փորձը փոխանակում նրա հետ: Նոր ձեռներեցը 1-6 ամիս է անցկացնում փորձառու ձեռներեցի հետ համագործակցության համար: Կացության ծախսերը մասամբ հոգում է Եվրահանձնաժողովը:
 
Ո՞վքեր կարող են մասնակցել ծրագրին
 
  • Հաստատակամորեն ծրագրել են իրատեսական բիզնես պլանի հիման վրա բիզնես սկսել,
  • Սկսնակ ձեռներեցներ՝ գրանցված վերջին 3 տարվա ընթացքում: 
  • Մշտական բնակվում են ծրագրին մասնակից երկրներից որևէ մեկում, և որոնց ընկերությունը (առկայության դեպքում) գրանցված է տվյալ երկրում, ինչպես նաև վերջին 12 ամիսների ընթացքում 183 և ավելի օր բնակվել է տվյալ երկրում, եթե չունի գրանցված ընկերություն:
  • Ունեն և կառավարում են փոքր կամ միջին ձեռնարկություն, կամ այն անձինք, որոնք անմիջականորեն ընդգրկված են ձեռնարկատիրության ոլորտում փոքր և միջին ձեռնարկությունների խորհրդի մասշտաբով (ո՛չ որպես աշխատակից),
  • 3 տարուց ավելի փորձառություն ունեցող փոքր և միջին ձեռնարկատիրության հիմնադիր/տնօրեն,
  • Մշտական բնակվում են ծրագրին մասնակից երկրներից որևէ մեկում, և որոնց ընկերությունը գրանցված է տվյալ երկրում,
  • Պատրաստակամ են փոխանակել իրենց գիտելիքներն ու փորձը նոր (սկսնակ) ձեռներեցի հետ, ինչպես նաև հանդես գալ որպես մենթոր:
 
Որպես նոր (սկսնակ) ձեռներեց, Դուք օգտվում ես մի շարք առավելություններից՝ հենց ծրագրին մասնակից որևէ երկրի փոքր կամ միջին ձեռնարկությունում սովորելով և հասկանալով բիզնեսի կառավարումը: Դա կհեշտացնի Ձեր բիզնեսի հաջող մեկնարկը կամ կամրապնդի Ձեր նորաստեղծ ձեռնարկությունը։ Երիտասարդ ձեռներեցները կօգտվեն նաև նոր շուկաներ մուտք գործելու, միջազգային համագործակցության առավելությունից և արտերկրի ձեռներեցների հետ համագործակցելու պոտենցիալ հնարավորությունից:
 
Որպես հյուրընկալող ձեռներեցներ, Դուք օգուտ կքաղեք մոտիվացված սկսնակ ձեռներեցների նոր գաղափարներից և դրանք կգործածեք  Ձեր իսկ ձեռնարկությունում: Սկսնակ ձեռներեցը կարող է այնպիսի մասնագիտական հմտություններ ունենալ, որոնց Դուք այդքան էլ չեք տիրապետում, և որոնք կարող են համալրել Ձեր գիտելիքները: Շատ հյուրընկալող ձեռներեցների այնքան է դուր եկել այս փորձը, որ նրանք որոշել են հետագայում այլ սկսնակ ձեռներեցների էլ հյուրընկալել: 
 
 
Գրանցման գործընթացի վերաբերյալ ավելին իմանալու համար խնդրում ենք անցում կատարել մեր գրանցման մատչելի ուղեցույցին, որտեղ քայլ առ քայլ ամեն ինչ ներկայացված է սկսնակ ձեռներեցների և հյուրընկալող ձեռներեցների համար: Հայտը կարող են լրացնել՝ հետևելով  հղմանը: «Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար» ծրագրին կարող եք դիմել և մասնակցել 2023-2027 թթ. ընկած ժամանակահատվածում:
 
Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար ծրագիրն աշխատում է հետևյալ բրաուզերներով՝ Internet Explorer 9, Firefox 31, Google Chrome 32 և Safari 5
 
Նախքան գրանցվելը հայտը տեսնելու համար սեղմեք այստեղ։
 
Ջինիշյան հիմնադրամը պաշտոնապես նշանակվել է միջնորդ կազմակերպություն, որը կապահովի սկսնակ և հյուրընկալող ձեռներեցների միջև հաջող շփումը՝ առաջարկելով համապատասխան աջակցման մի շարք ծառայություններ (առաջխաղացում, տեղեկատվության տրամադրում, խթանում, դիմումների հավաստագրում, կապերի ստեղծում, պայմանագրերի կազմում, լոգիստիկ աջակցություն և այլն): 
 
Ջինիշյան հիշատակի հիմնադրամը Ծրագրին մասնակցում է 9 երկրներից ներկայացված և 10 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումով: Կոնսորցիումի համակարգող կազմակերպությունն է MICROFINANZA SRL (Իտալիա), իսկ գործընկեր կազմակերպություններն են՝ ASOCIACION EDUCATIVA POR LA INTEGRACION Y LA IGUALDAD (Իսպանիա), ASSOCIAZIONE ARTIGIANI E PICCOLE IMPRESE MESTRE CGIA (Իտալիա), LATVIJAS ASOCIACIJA EIROPAS KOPIENAS STUDIJAM (Լատվիա), SDRUZHENIE BULGARSKA TARGOVSKO-PROMISHLENA PALATA (Բուլղարիա), Zeytin Grup Danismanlik Ars. Org. Egt. Mim. Ins. Bils. Tic. Ltd. Sti. (Թուրքիա), KAUNO PREKYBOS, PRAMONES IR AMATU RUMAI (Լիտվա), SELEGO BV (Նիդերլանդներ), NOA (Ալբանիա) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (Հայաստան):
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել ՋՀՀ գրասենյակ (00374 94) 54 49 17, (00374 77) 54 44 12, (00374 10) 54 44 17, 54 44 18 հեռախոսահամարներով: