Հաշմանդամության կանխարգելում երեխաների մոտ և արտագնա կլինիկաներ ՀՀ-ում փուլ IV

Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներն են թիրախված համայնքների 7,000 նորածին, 250 հաշմանդամ երեխա և 10 վերապատրաստված բժիշկ: Անուղղակի շահառուներն են նորածինների և հաշմանդամ երեխաների ընտանիքները:

Իրականացման վայրը. Ամասիա, Աշոցք, Արթիկ և Մարալիկ քաղաքներ /Շիրակի մարզ/, ք. Վանաձոր /Լոռու մարզ/, ք.Կապան /Սյունիքի մարզ/, ք. Երևան

Ծրագրի նպատակը. ՀՀ Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում նվազեցնել կոնքազդրային հոդի հաշմանդամությունն երեխաների շրջանում և բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները

Խնդիրները.

  1. Մինչև 2013 թվականի ավարտ բարելավել 10 բժշկի գիտելիքները և հմտությունները Զարգացող կոնքազդրային հոդի դիսպլազիա/հոդախախտ հիվանդության կանխարգելման բնագավառում (6 բժիշկ թիրախված համայնքներից և 4 բժիշկ Երևանից),
  2. Մինչև 2014 թվականի ավարտ բարելավել հաշմանդամ երեխաների կենսական պայմանները` կատարելով 3 արտագնա կլինիկա` ՀՀ 3 թիրախված մարզի հաշմանդամ երեխաներին զննելու նպատակով,
  3. Մինչև 2014 թվականի ավարտ տեխնիկապես բարելավել թիրախված համայքների 6 ծննդատուն` տրամադրելով երեխաների ուլտրաձայնային զննման համար նախատեսված հատուկ սեղաններ:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը16 սեպտեմբերի 2013
Ավարտը31 մարտի 2014
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 4,698,000    ԱՄՆ դոլար 11,600
Շահառուների թիվը7,000

Հաջողված պատմություն ծրագրի շրջանակներում ...