Youth Business Armenia (YBA) 2026

Շահառուների նկարագրություն
18-35 տարեկան երիտասարդներ, որոնք բնակվում են Հայաստանի մարզերում և հեռավոր գյուղական համայնքներում։ Շահառուների շրջանակը ներառում է ինչպես նոր ձեռներեցներին, որոնք կապիտալի կարիք ունեն, այնպես էլ YBA ծրագրի շրջանավարտներին, որոնք կարիք ունեն համակարգված հետծրագրային աջակցության։

  • Առնվազն 15 մենթոր և 30 մենթի կմասնակցեն համակարգված Մենթորության ծրագրին։
  • Առնվազն 30 շրջանավարտներ կմասնակցեն ոլորտային ուսումնական այցերի։
  • Առնվազն 80 շրջանավարտներ և հյուրեր կմասնակցեն YBA ազգային գագաթնաժողովին։
  • Առնվազն 15 շրջանավարտներ գագաթնաժողովի ցուցահանդեսում կներկայացնեն իրենց բիզնեսները։

Ծրագրի իրականացման տարածք
Մոտ 50 համայնք՝ կենտրոնանալով Հայաստանի մարզերի և հեռավոր գյուղական բնակավայրերի վրա։

Ծրագրի նպատակ
2015 թվականից ի վեր Youth Business Armenia (YBA) ծրագիրը հնարավորություն է տվել հարյուրավոր երիտասարդների հիմնել և զարգացնել փոքր բիզնեսներ Հայաստանում։ Չնայած շրջանավարտների զգալի մասը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել, 2026 թվականի ծրագրային փուլը անդրադառնում է երկու նոր առաջացած առանցքային կարիքների՝ YBA շրջանառու վարկային ֆոնդի կայունության ամրապնդում և հետծրագրային աջակցության զարգացում՝ շրջանավարտներին իրենց բիզնեսների ընդլայնման հարցում աջակցելու նպատակով։

Ծրագրի նպատակն է ձևավորել երիտասարդների կողմից ղեկավարվող ձեռնարկատիրության կայուն և ներառական էկոհամակարգ Հայաստանում՝ ամրապնդելով YBA շրջանառու վարկային ֆոնդը և մեկնարկելով շրջանավարտների աջակցության համակարգված նախաձեռնություն։ Այս երկակի մոտեցումը միտված է միկրոբիզնեսների էկոհամակարգի զարգացմանը, տնտեսական խոցելիության, աղքատության ու արտագաղթի նվազեցմանը՝ առավել խոցելի համայնքներում։

Ծրագրի խնդիրներ

  • Վերականգնել կապիտալի հասանելիությունը․ համալրել շրջանառու վարկային ֆոնդը երիտասարդ սկսնակ ձեռներեցներին տրամադրելով ցածր տոկոսադրույքով ֆինանսավորում, խթանելով աշխատատեղերի ստեղծումը, և տնտեսական կայունությունը։
  • Ապահովել համակարգված մենթորություն․ առաջարկել փորձառության վրա հիմնված աջակցություն սկսնակ ձեռներեցներին՝ կիրառելով հաջողակ շրջանավարտների ներգրավմամբ մենթորության մոդել։
  • Խթանել փորձառական ուսուցումը․ զարգացնել տեխնիկական և գործառնական գիտելիքները՝ համատեղ ուսուցման և ոլորտային ուսումնական այցերի միջոցով։
  • Կառուցել համայնք և ցանց․ խորացնել գիտելիքները ձեռնարկատիրության և կայունության վերաբերյալ, ինչպես նաև արժևորել շրջանավարտների ձեռքբերումները YBA ազգային գագաթնաժողովի միջոցով։ 

Ծրագրի տեսակը

Դրամաշնորհ / համաֆինանսավորում

Մեկնարկի ամսաթիվ

5 հունվարի, 2026 թ.

Ավարտի ամսաթիվ

31 դեկտեմբերի, 2026 թ.

Համակարգող / Պատասխանատու անձ

Մարիամ Չիբուխչյան

Իրականացնող կազմակերպություն

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ

Համաֆինանսավորող կազմակերպություն

Presbyterian Hunger Program (PHP)

Ծրագրի արժեք (ՋՄՀ կողմից)

 11,342,000 ՀՀ դրամ / 29,082 ԱՄՆ դոլար

Ծրագրի արժեք (համաֆինանսավորողի կողմից)

4,000,000 ՀՀ դրամ / 10,000 ԱՄՆ դոլար 

Շահառուների թիվ

130