Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ 2019-2022

Շահառուների նկարագրությունը. Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի շուրջ 100 երիտասարդ կօգտվի բիզնես գաղափարների գեներացման դասընթացներից: Նրանցից 30-50-ը կներգրավվեն բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներում, և 20-30 պոտենցիալ երիտասարդ ձեռներեց կֆինանսավորվի և աջակցություն կստանա ամբողջ ծրագրի ընթացքում: 

Ծրագրի իրականացման վայրը. Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզեր 

Ծրագրի նպատակը. աջակցել Հայաստանի մարզերի երիտասարդներին` ձեռնարկատիրության ոլորտում հաջողության հասնելու համար, և նպաստել երիտասարդների կողմից ղեկավարվող ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը` այդպիսով ապահովելով տեղական մասնավոր հատվածի զարգացումն ու օգնելով նվազեցնել աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը:

Ծրագրի խնդիրները.

  • Հնարավորություն ընձեռել Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի 18-35 տարեկան երիտասարդներին սկսել կամ ընդլայնել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը` տրամադրելով բիզնես դասընթացներ, խորհրդատվություն և շարունակական վերահսկում` պահպանման համար:
  • Տրամադրել երիտասարդ հեռանկարային ձեռնարկատերերին մատչելի վարկային կապիտալից օգտվելու հնարավորություն:
  • Ավելացնել տարածաշրջանի երիտասարդների զբաղվածության հնարավորությունները` իրենց համայնքներում մնալու և աշխատելու համար, բարելավել նրանց ընտանիքների ու համայնքների տնտեսական վիճակը:
  • Խրախուսել երիտասարդ կանանց` ներգրավվելու ձեռնարկատիրական գործունեության մեջ որպես սեփականատեր կամ ընտանեկան բիզնեսում ղեկավար և որոշումներ կայացնող անձ:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը10 հոկտեմբերի 2019
Ավարտը30 սեպտեմբերի 2022
Համակարգող /  պատասխանատուԼիանա Սարգսյան, Հասմիկ Սևումյան
ԻրականացնողներՋՀՀ, ԲԻ ԷՍ Սի, ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 69,505,000  ԱՄՆ դոլար 143,309
Շահառուների թիվը100