Ինչու է կրծքագեղձի քաղցկեղն այդքան հայ կանանց կյանքեր խլում

Կարինե Պետրոսյանին ծանոթացանք, երբ շարժական բժշկական կլինիկան ժամանեց Վարդենիսի տարածաշրջանում գտնվող Արփունք համայնք` իրականացնելու կանանց համար անվճար բժշկական զննումներ: Որովայնի հատվածում անտանելի ցավերը հանգիստ չէին տալիս նրան գիշեր ու ցերեկ: Կարինեին անհրաժեշտ էր անհապաղ վիրահատություն, քանի որ մեծ չափսերի հասած միոմաները վնասում էին նրա արգանդը: Այս հեռավոր գյուղական համայնքի բնակիչներին հասանելի չէր քաղցկեղի կանխարգելման նպատակով անցկացվող զննումները մինչ այն պահը, երբ «Ջինիշյան» հիմնադրամը սկսեց իր վերականգնողական աոողջապահական ծրագիրը՝ դեռ 2016 թվականին: Վաղ շրջանում զննումներ չիրականացնելու դեպքում, ինչպիսին է մամոգրաֆիան, կրծքագեղձի քաղցկեղը, դառնում է մահացու, որի պատճառով Հայաստանում այս հիվանդությամբ մահացողների թիվն ամենաբարձրն է ամբողջ աշխարհում: Հետևաբար, «Ջինիշյան» հիմնադրամը սկսեց քայլ առ քայլ իրականացնել ծրագիրը՝ գրեթե տարածաշրջանի բոլոր համայնքներում: Ծրագրի շրջանակներում հիմնադրամը համագործակցեց Maple Leafs բժշկական կլինիկայի հետ և այցելեց տարածաշրջանի ծայրահեղ աղքատ և սահմանամերձ համայնքներ, ուր ծնելիության մակարդակը ցածր է: Տասնյակ այցերի արդյունքում՝ կլինիկայի աշխատակիցները զննեցին գրեթե 600 կնոջ, որոնցից մոտ 90 տոկոսն ուներ գինեկոլոգիական խնդիրներ: Կարինեին անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց՝ վիրահատության: Եվ, իհարկե, նա միակը չէր. նրա նման ևս 16 կին ուղեգրվեց վիրահատության: Այս հուսահատ կանայք, որոնք կարիք ունեին անհապաղ բժշկական միջամտության, ի վերջո գտան իրենց պաշտպանին, ով օգտագործելով իր փորձառությունն ու միջոցները՝ օգնեց նրանց հաղթահարել այդ դժվարությունները: Ծրագիրը ֆինանսավորվել է «Ջինիշյան» հիմնադրամի միջոցներով և ծախսելով ընդամենը 42 ԱՄՆ դոլար այս կանանցից յուրաքանչյուրի համար՝ հնարավոր է դարձել փոխել նրանց կյանքը: Այս ընթացքում բացահայտվել է երեք քաղցկեղի դեպք, որոնք սկսել են իրենց բուժումները: Ապշեցուցիչ էին վահանաձև գեղձի խնդիրներ ունեցող հիվանդների բացահայտված քանակը, որը կազմում էր ընդհանուր զննումն անցած կանանց մեկ չորրոդը: Ծրագրի շրջանակներում հիվանդներին տրամադրվում էին դեղատոմսեր և հետևողական այցերի հնարավորություն: Տեսնելով, թե այս կարճ ժամանակահատվածում ինչպես իրականություն դարձավ որոշ կանանց կյանքը երկարացնելու ջանքերը, «Ջինիշյան» հիմնադրամը որոշեց շարունակել և ընդլայնել ծրագիրը, որի նպատակով շարունակում է հայթայթել ֆինանսական միջոցներ: