Շահառուներ
- 180-200 աշակերտական խորհուրդների անդամներ դպրոցներից /9-10 նոր դպրոց/
- 300-400 ծնող 20 դպրոցներից՝ անմիջականորեն ներգրավված ծրագրում
- Ծրագրի գործողություններին անմիջական մասնակցող աշակերտներ /աշակերտական նախաձեռնություններ/՝ մոտ 2,500
Ծրագրի իրականացման վայրեր
Երևան, Գյումրի, Վանաձոր և Գավառ քաղաքների դպրոցներ
Ծրագրի նպատակ
- Բարձրացնել և բարելավել ծնողների մասնակցությունն ու դերը 20 դպրոցների հիմնական գործունեության մեջ՝ նրանց գիտելիքների և հմտությունների զարգացման միջոցով։
- Բարելավել աշակերտական խորհուրդների գործունեությունը ծրագրում ընդգրկված դպրոցներում՝ նոր գործառնական մեխանիզմի /մոդելի/ ներդրման միջոցով։
Ծրագրի խնդիրներ
- Խնդիր 1․ 20 դպրոցների ծնողական խորհուրդների (ԾԽ) անդամները ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ դպրոցական այն հարցերում մասնակցելու համար, որոնք համապատասխանում են ծնողների ներգրավվածությանը։
- Խնդիր 2․ ԾԽ անդամների մոտ ձևավորվել է դրական վերաբերմունք իրենց ակտիվ մասնակցության նկատմամբ, և նրանք ակտիվորեն մասնակցում են դպրոցներում որոշումների կայացման գործընթացներին։
- Խնդիր 3․ Նոր մոդելի փորձնական իրականացման արդյունքները գնահատվել և ներկայացվել են շահագրգիռ կողմերին (ԱԽ, ԾԽ, դպրոցի վարչակազմ և այլն)։
| Ծրագրի տեսակը | ՋՄՀ նախաձեռնած |
| Մեկնարկի ամսաթիվ | 25 օգոստոսի, 2025 թ. |
| Ավարտի ամսաթիվ | 26 հունիսի, 2026 թ. |
| Համակարգող / Պատասխանատու անձ | Ռուբեն Կրիկյան |
| Իրականացնող կազմակերպություն | Ջինիշյան հիշատակի հիմնադրամ |
| Համագործակցող կազմակերպություններ / գործընկերներ | Դպրոցներ և պետական կառույցներ, որոնք պատասխանատու են աշակերտական խորհուրդների գործունեության համար |
| Ծրագրի արժեք (ՋՄՀ կողմից) | 18,015,000 ՀՀ դրամ, 46,192 ԱՄՆ դոլար |
| Շահառուների թիվ | 600 |



































