Առցանց բժշկական ծառայություններ Վարդենիսի տարածաշրջանի բնակչության համար

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի բնակչությունը 

Ծրագրի իրականացման վայրը. Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղ 

Ծրագրի նպատակը. բարելավել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղի և հարակից գյուղական համայնքների բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների արդյունավետությունը և որակը՝ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարձրացնելով բուժօգնության մատչելիությունը և մատուցելով մատչելի բարձրորակ բժշկական ծառայություններ թիրախված համայնքների գյուղական բնակչությանը

Ծրագրի խնդիրները.

  1. մատուցել որակյալ բժշկական ծառայություններ Ծովակի գյուղի և հարակից գյուղական համայնքների հիվանդներին առցանց կամ տեղում ախտորոշմամբ, կազմակերպել կանխարգելիչ և բուժական միջոցառումներ և տրամադրել համապատասխան ուղեգրեր մասնագիտացված հիվանդանոցներում բուժում ստանալու համար
  2. բարելավել Ծովակի ամբուլատորիայի առաջնային առողջապահական ծառայություններ տրամադրողների տեխնիկական ունակությունները՝ կիրառելով Մեփլ Լիֆս հիվանդանոցի մասնագետների գիտելիքները, հմտությունները և մասնագիտական փորձառությունը՝ մենթորության, խորհրդատվության, ընդհանուր դեպքերի վրա հիմնված ուսուցման միջոցով տրամադրվող ուղղակի տեխնիկական աջակցությունը՝ հիվանդների բուժման պլանի մշակման, մոնիտորինգի և քրոնիկ վիճակի բարելավման նպատակով: 
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը15 մայիսի 2017
Ավարտը15 մայիսի 2018
Համակարգող / պատասխանատուԶառա Ջանիբեկյան 
ԻրականացնողՄեփլ Լիֆս հայ-կանադական բժշկական կենտրոն
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցՀՀ դրամ 2,871,000  ԱՄՆ դոլար 5,920
Ֆինանսավորող ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 9,700,000 ԱՄՆ դոլար 20,000
Շահառուների թիվը300