Առցանց բժշկական ծառայությունների զարգացում ՀՀ Գավառ քաղաքի Սարուխանի ամբուլատորիայում

Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի բնակչությունը 

Ծրագրի իրականացման վայրը. Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղ

Ծրագրի նպատակը. բարելավել Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղի և հարակից գյուղական համայնքների բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների արդյունավետությունը և որակը՝ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարձրացնելով բուժօգնության մատչելիությունը և մատուցելով մատչելի բարձրորակ բժշկական ծառայություններ թիրախված համայնքների գյուղական բնակչությանը

Ծրագրի խնդիրները.

  • մատուցել որակյալ բժշկական ծառայություններ Սարուխան գյուղի և հարակից գյուղական համայնքների հիվանդներին առցանց կամ տեղում ախտորաշմամբ, կազմակերպել կանխագելիչ և բուժական միջոցառումներ և տրամադրել համապատասխան ուղեգրեր մասնագիտացված հիվանդանոցներում բուժում ստանալու համար,
  • բարելավել Սարուխան գյուղի ամբուլատորիայի առաջնային առողջապահական ծառայություններ տրամադրողների տեխնիկական ունակությունները՝ կիրառելով Մեփլ Լիֆս հիվանդանոցի մասնագետների գիտելիքները, հմտությունները և մասնագիտական փորձառությունը՝ մենթորության, խորհրդատվության, ընդհանուր դեպքերի վրա հիմնված ուսուցման միջոցով տրամադրվող ուղղակի տեխնիկական աջակցությունը՝ հիվանդների բուժման պլանի մշակման, մոնիտորինգի և քրոնիկ վիճակի բարելավման նպատակով,
  • կատարել արտագնա կլինիկաներ գյուղական համայնքների պացիենտների համար:
Ծրագրի տեսակըՋՀՀ նախաձեռնություն
Սկիզբը7 հունվարի 2019 թ.
Ավարտը27 դեկտեմբերի 2019 թ.
Համակարգող / պատասխանատուԶառա Ջանիբեկյան 
ԻրականացնողՄեփլ Լիֆս հայ-կանադական բժշկական կենտրոն 
Ֆինանսավորում իրականացնողի կողմիցԲնաիրային
Ֆինանասավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 7,275,004  ԱՄՆ դոլար 15,000
Շահառուների թիվը 12,000