Շահառուներ՝
Ավելի քան 150 հաշմանդամություն ունեցող անձ (ներառյալ՝ վիրավորված զինծառայողներ) Սևանում և հարակից գյուղերում։
Ծրագրի իրականացման վայրեր՝
Սևան քաղաք, Գեղարքունիքի մարզ
Ծրագրի նպատակը՝
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել Սևան քաղաքից և հարակից տասը գյուղերից 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը, ինչպես նաև նրանց ընտանիքների տնտեսական վիճակը՝ վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով։ Ծրագրի շրջանակում գործող մասնագիտացված Վերականգնողական կենտրոնը կստեղծի անհրաժեշտ պայմաններ վերականգնման և սոցիալական ադապտացիայի համար՝ նպաստելով շահառուների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։
Նպատակներ՝
- Շարունակել վերականգնողական ծառայությունների տրամադրումը Սևանում և հարակից 10 գյուղերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց համար։
- Փորձարկել Վերականգնողական կենտրոնի հիվանդների համար վճարման մեխանիզմը։



































