Շահառուների նկարագրությունը. Անմիջական շահառուները 2,000 բարձր դասարանցիներ են շուրջ 108 դպրոցից
Ծրագրի իրականացման վայրը. Երևան և Հայաստանի այլ 21 քաղաք (Արմավիր, Աբովյան, Աշտարակ, Արտաշատ, Մասիս, Մեծամոր, Վաղարշապատ, Գյումրի, Սևան, Գավառ, Վանաձոր, Ապարան, Թալին, Ստեփանավան, Ալավերդի, Վարդենիս, Ճամբարակ, Սիսիան, Կապան, Ամասիա և Իջևան
Նպատակը. Խթանել քաղաքացիական հասարակության զարգացումը
Խնդիրները.
- բարձրացնել հայ երիտասարդության գիտելիքները և հետաքրքրությունները քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ,
- կառուցել հաղորդակցական և վերլուծական մտածողության հմտություններ, որոնք թույլ կտան հայ երիտասարդներին այսօր և ավելի ուշ` իրենց չափահաս կյանքում, ավելի ակտիվորեն մասնակցել հայ հասարակության զարգացման գործընթացին,
- արժեքների ավելացում կրթական համակարգին և հայ երիտասարդների եռանդի խթանում` մասնակցային մեթոդներով ուսուցման համար:
| Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված | 
| Սկիզբը | 1 սեպտեմբերի 2016 | 
| Ավարտը | 30 հունիսի 2017 | 
| Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրրիկյան | 
| Դոնոր կազմակերպություն | Վորլդ Վիժն Հայաստան | 
| Ֆինանսավորում ՎՎ-ի կողմից | ՀՀ դրամ 23,080,359 ԱՄՆ դոլար 47,103 | 
| Իրականացնող | ՋՀՀ | 
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 33,426,941 ԱՄՆ դալոր 68,218 | 
| Շահառուների թիվը | 2,000 | 





















































