Գյուղը վերականգնում է մանկապարտեզ ունենալու իրավունքը

Ալավերդու շրջանում գտնվող հեռավոր Արևածագ գյուղը 18 տարվա ընդմիջումից հետո վերջապես կունենա նախակրթարան շնորհիվ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհի, ինչպես նաև համայնքի անդամների և Վորլդ Վիժն Հայաստանի օժանդակության:

Ավելի քան 20 երեխաներ այս տարի արդեն կսկսեն հաճախել նախակրթարան, որը կհիմնվի Արևածագի հանրակրթական դպրոցի շենքում:

«Մեր գյուղում 1991թվականից ի վեր մանկապարտեզ չկար. երբեմն նույնիսկ  դժվար էր լինում երեխաներին բացատրել, թե ինչ է մանկապարտեզը  և ինչ տեսք ունի այն»,-ասում է Արթուր Մելիքսեթյանը, որն ակտիվորեն մասնակցել է նախակրթարան հիմնելու առաջարկի պատրաստմանը:

Վորլդ Վիժն Հայաստանի Ալավերդու Տարածքային զարգացման ծրագիրն իր աշխատանքներն է սկսել 2008 թվականին և Արևածագ համայնքի հետ անցկացրած առաջին իսկ հանդիպումներից պարզ էր դարձել, որ համայնքի համար մանկապարտեզի բացակայությունը հրատապ հիմնահարց է:

Վորլդ Վիժն Հայաստանը համախմբեց Արևածագի համայնքը, կազմակերպեց քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Քննարկումների ընթացքում խրախուսվում էր համայնքի ներկայացուցիչներին, նրանց թվում` գյուղապետ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, խոսել համայնքի խնդիրների մասին և պատասխատվություն վերցնել այդ խնղիրների լուծման հարցում:

Համայնքային հանդիպումները իրականացվել էին «Համայնքահեն ծառայությունների մոնիթորիգ» կոչվող մեթոդաբանությամբ. այս հանդիպումներից անմիջապես հետո համայնքի ակտիվ անդամները սկսեցին բանակցել գյուղապետարանի հետ` գալիք տարվա բյուջեում նախակրթարանի դաստիարակի աշխատավարձը ներառելու համար:

«Թեպետ  տեղական ինքնակառավարման մարմինը այլ առաջնայնություններ ուներ համայնքի զարգացման հարցում, այնուամենայնիվ մենք չէինք կարող մերժել համայնքի պահանջը»,-ասում  է Արևածագի գյուղապետ Արթուր Հովհաննեսյանը:

Համայնքի նույն ակտիվ անդամները պատրասեցին նախակրթարան հիմնելու վերաբերյալ առաջարկ և հովանավորության համար դիմեցին Ջինիշյան հիշատակի հիմնադրամին: Հիմնադրամը համայնքին տրամադրեց 7,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Նախակրթարանի հիմնման աշխատանքներն իրականցնելու համար Վորլդ Վիժն Հայաստանը և Արևածագի համայնքը կտրամադրեն 5,500 և 2,500 ԱՄՆ դոլար` համապատասխանաբար:

Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր խարխուլ վիճակում և վերջինիս վերականգնման աշխատանքները շատ ավելի մեծ միջոցներ կպահանջեին: Դրա փոխարեն, աշխատանքային խումբը` այդ թվում նաև դպրոցի տնօրենը, որոշեցին դիմել մարզային վարչություն` ստանալու թույլտվություն դպրոցի շենքի մի քանի սենյակները որպես նախակրթարան օգտագործելու համար:  

«Սա շատ քաջալերող էր համայնքի անդամների համար: Նրանք սկսեցին հավատալ, որ իրենք կարող են փոփոխություն բերել»,-ասում է Ալավերդի Տարածքային զարգացման ծրագրի ավագ համակարգող Հասմիկ Չախալյանը:

Նախակրթարանի սենյակները պատրաստ կլինեն այս տարի սեպտեմբերին, մինչ այդ Վորլդ Վիժն Հայաստանը կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ նախակրթարանի դաստիարակի և դայակների համար:

Համայնքի կանայք համաձայնել են հերթափոխով  ստանձնել դայակի պարտականությունները առանց որևէ վճարի: Իսկ համայնքի մի քանի գյուղատնտեսներ կվճարեն դաստիարակի աշխատավարձը մինչև գալիք տարվա հունվարը, երբ աշխատավարձը կվճարվի գյուղապետարանի բյուջեից:

Ծրագրի մասին...