Նորայր Բաբումեանի անվան վերականգնողական կենտրոն. Արտակ Գևորգյան

Արտակ Գևորգյանը 39  տարեկան է, ապրում է գյուղ Ծովագյուղում։

2017թ-ին, 30 տարեկան հասակում ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի, ինչի արդյունքում ստացել է գլխուղեղային ծանր վնասվածք։ 3 ամիս պառկել է հոսպիտալում, ստացել է բուժում, տեղադրված է տրախեոստոմա, որը 6 ամիսը մեկ անգամ փոխվում է։ Երկար ժամանակ բուժում է ստացել Զինվորի Տանը։ Սևանում Բժիշկ Նորայր Բաբումեանի անվան վերականգնողական կենտրոնի հիմնումից հետո մոր և կնոջ ուղեկցությամբ դիմել են կենտրոն։ Սկզբում բերել են նրան մեծ դժվարությամբ անվասայլակին ամրագոտիներով ամրացված, քանի որ չէր քայլում և չէր կարողանում նստել։ Չէր կարողանում պահել բալանսը, ֆունկցիոնալ շարժումներն անկառավարելի էին։ Լսողությունը նորմալ էր, սակայն առհասարակ չէր կատարում հրահանգները։

Բժիշկ-վերականգնողաբանի կողմից նշանակվեց ֆիզիոթերապիստի և էրգոթերապիստի թերապիաներ։ Մինչ օրս կենտրոնում թերապիաներ է ստացել 7 կուրսով։ Սկզբնական շրջանում չէր թողնում իրեն մոտիկ, հրաժարվում էր բոլոր տեսակի շփումներից։ Աստիճանաբար մասնագետները կարողացան կառուցել կոնտակտ և ժամանակի ընթացքում հաջողվեց մասնագիտական թերապիան։ Արդյունքում արդեն կարողանում է քայլել ՝ երկու կողմից օգնությամբ, բայց դեռ մեծ դժվարությամբ։ Հստակ կատարում է հրահանգները, սիրով է մտնում կենտրոն։ Որքան էլ դժվար են տրվում բոլոր գործողությունները,բայց ձգտում է կատարել այն ամենը, ինչ իրենից պահանջում են։ Թիմի հետ Արտակն ունի արդեն էմոցիոնալ կապվածություն։ Շատ դեպքերում չի ցանկանում գնալ կենտրոնից՝ ամուր բռնելով մասնագետի ձեռքը։ Չկարողանալով խոսել՝ Արտակը հաճախ արցունքներով է արտահայտում իր էմոցիաները։  

Արտակը կենտրոն է գալիս միշտ մոր և կնոջ ուղեկցությամբ։ Նա ունի երկու անչափահաս երեխա։ Մայրը միշտ լացում էր, սակայն վերջին կուրսի ընթացքում արդեն ժպիտ ենք տեսնում նրա դեմքի վրա, քանի որ  Արտակի մոտ վիճակի անհամեմատ լավացում է նկատվում։ Մայրը պատմում է,որ Արտակը սկսել է հաղորդակցվել նաև իր երեխաների հետ, թույլ է տալիս գրկախառնվել, էմոցիաներով ցույց է տալիս իր սերը։ Մոր խոսքերով ինքնուրույն բռնված բարձրանում և իջնում է տան աստիճաններով։ Արդեն կարողանում է ուտել։

Արտակի կինը մայրիկից ավելի ուժեղ է ու ավելի լավատես։ Նա իր ծանր կյանքի պայմաններում շարունակում է ժպտալ, միշտ խնամված է գալիս կենտրոն և մի անգամ ասաց, որ Արտակն իրեն միշտ խնամված է տեսել ու նա իրավունք չունի թուլանալու։ Մայրը և կինը այն մեծ հենարանն են, որոնց շնորհիվ Արտակը պայքարում է, ցանկանում է դառնալ այն Արտակը,ով կկարողանա գրկել իր ընտանիքի անդամներին, խոսել ու ծիծաղել նրանց հետ։

 Արցունքները մի կերպ զսպելով մեր անձնակազմին մի օր ասաց Արտակի կինը՝ « Իմ սերն ամեն օր ավելի ուժեղ է դառնում և դրանում է իմ հույսը, որ Արտակը մի օր ամբողջությամբ կառողջանա»։

Գևորգյան Արտակը 39  տարեկան է, ապրում է գյուղ Ծովագյուղում։