Հաջողության պատմություն․ «Աշակերտական խորհրդի նոր մոդելի փորձարկում և ծնողական խորհուրդների կարողությունների զարգացում»

Աշակերտական խորհրդի նախագահ լինելը և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (JMF) հետ մեր դպրոցի համագործակցության գործընթացին մասնակցելը ինձ համար դարձան շրջադարձային և չափազանց արժեքավոր փորձառություն։ Այս ծրագիրը ինձ հնարավորություն տվեց ավելի խորը հասկանալու Աշակերտական խորհրդի գործունեությունը, մասնակցելու հեռուստատեսային հարցազրույցի՝ ներկայացնելով աշակերտական խորհուրդների աշխատանքը, ինչպես նաև մասնակցելու Աշակերտական խորհուրդների գագաթնաժողովին, որտեղ քննարկվում էր երիտասարդության և առաջնորդության դերը կրթական համակարգում։

Ծրագրի շրջանակում ունեցած այս փորձառությունները զգալիորեն զարգացրին իմ հանրային խոսքի հմտությունները, քննարկումների վարումը և ներկայացուցչական կարողությունները։ Արդյունքում հասկացա, որ ինձ համար կարևոր է ոչ միայն առաջնորդել մարդկանց, այլև ակտիվորեն ներգրավված լինել որոշումների կայացման գործընթացում։

«Աշակերտական խորհրդում իմ գործունեությունը վերջնականապես հաստատեց իմ մասնագիտական ընտրությունը․ ես իմ ապագան տեսնում եմ քաղաքագիտության ոլորտում։ Այդ պատճառով նախատեսում եմ շարունակել ուսումս համալսարանում՝ քաղաքականություն/քաղաքագիտություն մասնագիտությամբ՝ նպատակ ունենալով ծառայել հասարակությանը և ապագայում իրականացնել նշանակալի բարեփոխումներ»։

Էլիզա Հովհաննիսյան