«Նորայր Բաբումյան» վերականգնողական կենտրոնի հիմնում Սևանում - IV փուլ

Շահառուներ՝
Ավելի քան 150 հաշմանդամություն ունեցող անձ (ներառյալ՝ վիրավորված զինծառայողներ) Սևանում և հարակից գյուղերում։

Ծրագրի իրականացման վայրեր՝
Սևան քաղաք, Գեղարքունիքի մարզ

Ծրագրի նպատակը՝
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել Սևան քաղաքից և հարակից տասը գյուղերից 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը, ինչպես նաև նրանց ընտանիքների տնտեսական վիճակը՝ վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով։ Ծրագրի շրջանակում գործող մասնագիտացված Վերականգնողական կենտրոնը կստեղծի անհրաժեշտ պայմաններ վերականգնման և սոցիալական ադապտացիայի համար՝ նպաստելով շահառուների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։

Նպատակներ՝

  • Շարունակել վերականգնողական ծառայությունների տրամադրումը Սևանում և հարակից 10 գյուղերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց համար։
  • Փորձարկել Վերականգնողական կենտրոնի հիվանդների համար վճարման մեխանիզմը։

Ծրագրի տեսակը՝

Սեփական նախաձեռնություն

Մեկնարկի ամսաթիվ՝

Հունվարի 3, 2025 թ․

Ավարտի ամսաթիվ՝

Դեկտեմբերի 31, 2025 թ․

Կոորդինատոր / պատասխանատու անձ՝

Զառա Ջանիբեկյան

Կատարող՝

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ

Համագործակցող կազմակերպություն / գործընկեր՝

-

Ծրագրի բյուջե (ՋՀՀ կողմից

18,526,907 ՀՀ դրամ / 47,505 ԱՄՆ դոլար

Շահառուների թիվ

150