Շահառուներ
Արցախից բռնի տեղահանված անձինք՝
- Ընտանիքներ, որոնք ներկայումս զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ։
- Ընտանիքներ, որոնք նախկինում ունեցել են ձեռնարկատիրական փորձ և ցանկանում են վերականգնել իրենց գործունեությունը։
- Ընտանիքներ, որոնք հետաքրքրված են նոր բիզնեսի ստեղծմամբ։
Ծրագրի իրականացման տարածք
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձինք / ընտանիքներ
Ծրագրի նպատակ
- Բացահայտել տարածաշրջանում բնակվող տեղահանվածների թիվը։
- Գնահատել այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը՝ ներառյալ զբաղվածությունը և առաջիկա պլանները։
- Ուսումնասիրել իրավիճակը տեղահանված անձանց վարկերի տրամադրման հնարավորությունների տեսանկյունից։
Ծրագրի խնդիրներ
- Հզորացնել առնվազն 60 Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքների, որոնք ներկայում բնակվում են Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, գյուղատնտեսական կամ այլ եկամուտ ստեղծող գործունեության մեջ ներգրավման միջոցով՝ կենսապահովման միջոցների (նյութական, մարդկային և ֆինանսական) տրամադրմամբ և հնարավոր բնակարանային աջակցությամբ։
- Ամրապնդել շահառու ընտանիքների տնտեսական կայունությունը՝ տրամադրելով նպատակային տեխնիկական աջակցություն՝ կարողությունների զարգացման, մենթորության և խորհրդատվության միջոցով՝ օգնելով նրանց հաղթահարել դժվարությունները և հասնել տնտեսական կայունության՝ ՋՀՀ շարունակական աջակցության նախաձեռնությունների շրջանակում։
Ծրագրի տեսակը | Դրամաշնորհ / համաֆինանսավորում |
Մեկնարկի ամսաթիվ | 1 ապրիլի, 2024 թ. |
Ավարտի ամսաթիվ | 30 հունիսի, 2028 թ. |
Համակարգող / Պատասխանատու անձ | Մարիամ Չիբուխչյան |
Իրականացնող կազմակերպություն | Ջինիշյան հիշատակի հիմնադրամ |
Համագործակցող կազմակերպություն / գործընկեր | Գալուստ Կիւլպէկեան Հիմնադրամ (CGF) |
Ծրագրի արժեք (ՋՄՀ կողմից) | 56,911,975 ՀՀ դրամ / 143,152 ԱՄՆ դոլար |
Շահառուների թիվ | 60 |
































