Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքների տնտեսական բարեկեցության և կենսունակության բարելավում 2026

Շահառուներ
Արցախից բռնի տեղահանված անձինք՝

  • Ընտանիքներ, որոնք ներկայումս զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ։
  • Ընտանիքներ, որոնք նախկինում ունեցել են ձեռնարկատիրական փորձ և ցանկանում են վերականգնել իրենց գործունեությունը։
  • Ընտանիքներ, որոնք հետաքրքրված են նոր բիզնեսի ստեղծմամբ։

Ծրագրի իրականացման տարածք
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձինք / ընտանիքներ

Ծրագրի նպատակ

  • Բացահայտել տարածաշրջանում բնակվող տեղահանվածների թիվը։
  • Գնահատել այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը՝ ներառյալ զբաղվածությունը և առաջիկա պլանները։
  • Ուսումնասիրել իրավիճակը տեղահանված անձանց վարկերի տրամադրման հնարավորությունների տեսանկյունից։

Ծրագրի խնդիրներ

  • Հզորացնել առնվազն 60 Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքների, որոնք ներկայում բնակվում են Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում,  գյուղատնտեսական կամ այլ եկամուտ ստեղծող գործունեության մեջ ներգրավման միջոցով՝ կենսապահովման միջոցների (նյութական, մարդկային և ֆինանսական) տրամադրմամբ և հնարավոր բնակարանային աջակցությամբ։
  • Ամրապնդել շահառու ընտանիքների տնտեսական կայունությունը՝ տրամադրելով նպատակային տեխնիկական աջակցություն՝ կարողությունների զարգացման, մենթորության և խորհրդատվության միջոցով՝ օգնելով նրանց հաղթահարել դժվարությունները և հասնել տնտեսական կայունության՝ ՋՀՀ շարունակական աջակցության նախաձեռնությունների շրջանակում։

 

Ծրագրի տեսակը

Դրամաշնորհ / համաֆինանսավորում

Մեկնարկի ամսաթիվ

1 ապրիլի, 2024 թ.

Ավարտի ամսաթիվ

30 հունիսի, 2028 թ.

Համակարգող / Պատասխանատու անձ

Մարիամ Չիբուխչյան

Իրականացնող կազմակերպություն

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ

Համագործակցող կազմակերպություն / գործընկեր

Գալուստ Կիւլպէկեան Հիմնադրամ (CGF)

Ծրագրի արժեք (ՋՄՀ կողմից)

56,911,975 ՀՀ դրամ / 143,152 ԱՄՆ դոլար 

Շահառուների թիվ

60