Հայտարարություն Խոհանոցային Արտադրական Սարքավորումների Եվ Մասնագիտական Կահույքի Ձեռքբերման Նպատակով Հրապարակային Մրցույթի Անցկացման Մասին

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը հայտարարում է ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ (TENDER)՝ «Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» (SSEDI) ծրագրի շրջանակներում անհրաժեշտ խոհանոցային արտադրական սարքավորումների և մասնագիտական կահույքի ձեռքբերման նպատակով: 

 

«Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է R2D Սյունիք ծրագրի շրջանակում: R2D Սյունիք ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական միջազգային համագործակցության կողմից, և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում։

 

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է` ուղղված Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

 

Մրցութային առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել ստորագրված և կնքված լիազորված անձի կողմից՝ լրացնելով սույն Հայտարարությանը կցված WORD ձևաչափով ձևաթուղթը, որը ներառում է 13 փաթեթ՝ առանձնացված ըստ առաքման հասցեների։

 

Մրցույթին կարելի է մասնակցել ինչպես բոլոր Փաթեթներով, այնպես էլ Փաթեթներից որևէ մեկով կամ մի քանիսով: Գնառաջարկներ կարող են ներկայացվել յուրաքանչյուր Փաթեթում ներառված բոլոր սարքավորումների, ինչպես նաև առանձին սարքավորման կամ մի քանի սարքավորումների համար։

 

Գնառաջարկները պետք է ուժի մեջ լինեն առնվազն 45 (քառասունհինգ) օր՝ հաշվարկված հայտերի ներկայացման վերջնաժամկետից: 

 

Գնառաջարկները ներկայացվում են՝ արտահայտված ՀՀ դրամով՝ առանց ԱԱՀ-ի: SSEDI ծրագիրը միջպետական պայմանագրի հիման վրա ազատված է ԱԱՀ-ից։ Ծրագրի շրջանակներում
կտրամադրվեն ԱԱՀ-ից ազատելու համար անհրաժեշտ  փաստաթղթերը, իսկ հարկազատման տեղեկանքը կտրամադրվի մատակարարի կողմից հաշիվ վավերագիրը դուրս գրելուց հետո։

Մրցութային հայտերը անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով լրացված հայտը  [email protected]  էլեկտրոնային հասցեին:

 

 Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 08 ապրիլի, 2026թ, ժամը 16:00:

 

 (Տեղեկացնում ենք, որ վերջնաժամկետից հետո ստացած գնառաջարկները չեն դիտարկվելու։)