Միկրովարկային օժանդակություն ֆերմերներին ցածր տոկոսադրույքով վարկային ծրագիր 2013

Շահառուների նկարագրությունը. 26 պոտենցիալ ֆերմերային կոոպերատիվ և առնվազն 300 ֆերմեր

Ծրագրի իրականացման վայրը. Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզեր

Ծրագրի նպատակը. բարելավել ֆերմերների ընդհանուր տնտեսական վիճակը` ֆերմերային կոոպերատիվներին տրամադրելով ցածր տոկոսադրույքով և շահավետ պայմաններով վարկային ծառայություններ

Ծրագրի խնդիրները.

  • մատչելի դարձնել կայուն և շահավետ վարկային ծառայությունները փոքր հողատարածք ունեցող գյուղատնտեսական արտադրողների համար,
  • ընդարձակել այն վարկային ծառայությունների տեսակն ու որակը, որոնք հասանելի են փոքր հողատարածք ունեցող գյուղատնտեսական արտադրողներին,
  • աջակցություն ցուցաբերել հաճախորդակենտրոն վարկերի մշակման և տրամադրման համակարգերի մշակման գործընթացում` անդրադառնալով տվյալ մարզի փոքր շրջանառություն ունեցող ֆերմերների տնտեսական կարիքներին,
  • ֆինանսական կապիտալ տրամադրել այն միկրոֆինանսական կազմակերպություններին, որոնք ունեն պարզ և հաստատուն սոցիալական մանդատ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ կերպով մրցակցել ֆինանսական ոլորտում` միևնույն ժամանակ պահպանելով իրենց սոցիալական մանդատը,
  • խթանել սոցիալական պատասխանատվության գաղափարը միկրոֆինանսական ծառայություններից օգտվողների շրջանում:
Սկիզբը1 դեկտեմբերի 2013
Ավարտը31 հոկտեմբերի 2014
Համակարգող/պատասխանատուԱրմեն Հակոբյան
ԻրականացնողՔԱՐԴ ագրոկրեդիտ ՈՒՎԿ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 200,423,630  ԱՄՆ դոլար 494,873
Շահառուների թիվը300