Շահառուներ
Արցախից տեղահանված հայեր
Առնվազն 55 Արցախից բռնի տեղահանված անձիք / ընտանիքներ, որոնք ներկայումս բնակվում են Հայաստանի սահմանամերձ հեռավոր շրջաններում (հիմնականում՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում)։
Ծրագրի իրականացման տարածք
Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր
Ծրագրի նպատակ
Ստեղծել և խթանել կենսապահովման հնարավորություններ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար՝ ապահովելով նրանց ինքնաբավությունն ու տնտեսական կայունությունը՝ Հայաստանում նոր և արժանապատիվ կյանք կառուցելու գործընթացում։
Ծրագրի խնդիր
Առնվազն 55 Արցախից բռնի տեղահանված ընտանիքների հզորացում, եկամուտ ստեղծող գործունեության համար անհրաժեշտ գործիքների և սարքավորումների և ռեսուրսների տրամադրման միջոցով։
































