Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են Բերդի և նրան հարակից համայնքների 18-20 անձ, ովքեր ցանկանում են զարգացնել B&B և այլ հյուրընկալման ծառայությունների մշակույթը տվյալ տարածաշրջանում: Անուղղակի շահառուներն են գիշերակացով Բերդ այցելող զբոսաշրջիկները
Ծրագրի իրականացման վայրը. Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան (քաղաք Բերդ, Չինիչին և Վարագավան գյուղեր)
Ծրագրի նպատակը. զարգացնել «bed-and-breakfast» և հյուրընկալման այլ ծառայություններ Բերդում և նրան հարակից համայնքներում` զարգացնելով տեղական ձեռնարկատերերի ունակությունները շուկայամետ ծառայությունների մատուցման ոլորտում
Ծրագրի խնդիրները.
- Ներմուծել զբոսաշրջության և հյուրընկալման զարգացման ռեսուրսները Բերդ և նրան հարակից համայնքներ,
- Հարցազրույցի միջոցով ընտրել ծրագրի շահառուներին,
- Դասընթացներ կազմակերպել հյուրընկալման ծառայություններ մատուցող սկսնակների համար,
- Անհատական խորհրդատվություն տրամադրել բիզնես պլանի մշակման վերաբերյալ:
| Ծրագրի տեսակը | ՋՀՀ նախաձեռնություն/ինքնակամ ներկայացված |
| Սկիզբը | 1 մայիսի 2012 |
| Ավարտը | 1 սեպտեմբերի 2012 |
| Համակարգող / պատասխանատու | Գևորգ Աբոյան |
| Իրականացնող | Էյփրիքոթ պլյուս խորհրդատվական ընկերություն |
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | Բնաիրային |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 3,650,315 ԱՄՆ դոլար 10,000 |
| Շահառուների թիվը | 18-20 |



















































