Տնային առողջապահական խնամք ֆիզիկապես խոցելի անձանց համար

Շահառուների նկարագրություն. Ուղղակի շահառուներ` 5-10 խնամող և մոտավորապես 32 ֆիզիկապես խոցելի անձ

Ծրագրի իրականացման վայրը. Երևան

Ծրագրի նպատակը.

  1. Բարելավել ֆիզիկապես խոցելի անձանց կենսական պայմանները, ովքեր ունեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ, որակյալ և արժանապատիվ տնային խնամքի կարիք` տրամադրելով նրանց վերապատրաստված խնամողներ,
  2. Բարձրացնել ՋՀՀ ունակությունները տեղական տնային խնամքի տրամադրման բնագավառում, մշակել տնային խնամքի կարիքներին համապատասխանող վստահելի և շարունակական ծրագիր, օրինականացնել խնամքի ծառայությունները:

Ծրագրի խնդիրները.

  1. «Հուսաբեր» բարեգործական հիմնադրամի «Հոսպիսը գթության, մխիթարության և կյանքի տունն է» ծրագրի շրջանակներում վերապատրաստված խնամողների թիմի կազմում: Խնամողների գիտելիքների թարմացում:
  2. Խնամողների հարցազրույցով, ընտրությամբ, վերապատրաստմամբ և կանոնավոր կերպով խորհրդատվության տրամադրմամբ զբաղվող մասնագետների թիմի կազմում /հոգեբան, թերապևտ, իրավաբան/:
  3. Պոտենցիալ հաճախորդների/հիվանդների հայտնաբերում Երևանում գործող 3-4 բժշկական հաստատության միջոցով:
  4. Խնամողների և մասնագետների թիմի գործունեության համակարգում:
  5. Խնամողներին տալ եկամուտ ստանալու հնարավորություն:
Ծրագրի տեսակըՋՀՀ կողմից մշակված
Սկիզբը1 դեկտեմբերի, 2010
Ավարտը31 մայիսի, 2011
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,070,000  ԱՄՆ դոլար 8,411
Շահառուների թիվը42