Սևանում վերականգնողական կենտրոնի հիմնում՝ հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար-փուլ III

Շահառուների նկարագրությունը. Սևան քաղաքում և հարակից գյուղերում բնակվող հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող թվով 250 երեխա

Ծրագրի իրականացման վայրը. ք. Սևան (Գեղարքունիքի մարզ)

Ծրագրի նպատակը. բարելավել Սևան քաղաքում և 10 հարակից գյուղերում բնակվող հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կյանքի որակը՝ հիմնելով վերականգնողական կենտրոն, որը կստեղծի ռեաբիլիտացիայի, կրթության և սոցիալական բարեկեցության բոլոր պայմանները՝ հետագայում դրական ազդեցություն ունենալով երեխաների և նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի վրա

Ծրագրի խնդիրները.

  • հիմնել վերականգնողական կենտրոն հաշմանդամություն և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար,
  • վերակառուցել, հիմնանորոգել, կահավորել շենքը, որը երեխաների համար կծառայի որպես վերականգնողական կենտրոն և ռեսուրսային կենտրոն՝ աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման դասընթացների և շահառու երեխաների ծնողների արհեստագործական դասընթացների անցկացման համար,
  • հավաքագրել և վերապատրաստել մասնագետներ, որոնց հետագայում աշխատանքի կընդունեն՝ երեխաների հետ աշխատելու համար,
  • կազմակերպել արտագնա կլինիկաներ թիրախված գյուղեր՝ նպատակ ունենալով հայտնաբերել երեխաների հաշմանդամության և զարգացման խնդիրների նոր դեպքեր՝ հետագայում բուժման նպատակով նրանց Կենտրոնում գրանցելու համար,
  • ռեսուրսային կենտրոնում կազմակերպել արհեստագործական դասընթացներ ծնողների համար /հիմնականում մայրերի համար հետագայում աշխատանք ունենալու/եկամուտ ստանալու նպատակով:
Ծրագրի տեսակըՋՀՀ նախաձեռնություն
սկիզբը1 մայիսի 2019 թ.
Ավարտը30 դեկտեմբերի 2021 թ.
Համակարգող/պատասխանատուԶառա Ջանիբեկյան
ԻրականացնողՋՀՀ
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 26,418,500 ԱՄՆ դոլար 52,837
Շահառուների թիվը250