Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար 2023-2027

Շահառուների նկարագրություն. ապահովել առնվազն 36 հաջող փորձի փոխանակում՝ ի դեմս և՛ սկսնակ, և՛ հյուրընկալող ձեռներեցների մասնակցության, ինչպես նաև  IT TOOL-ում առնվազն 82 ձեռներեցների ընդգրկում: 
 
Ծրագրի իրականացման վայրը. Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Մոլդովա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Իսլանդիա, Թուրքիա, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա, Կոսովո:
 
Ծրագրի նպատակը. խրախուսել տեխնոլոգիական, թվային և սոցիալական նորարարությունները արդեն իսկ գործող բիզնեսների պարագայում՝ նորանոր գաղափարներ նեմուծելով սկսնակ ձեռներեցների կողմից: Այս փոխհարաբերությունը կխթանի նորարարությանը և միահամուռ գործունեությանը՝ շնորհիվ գիտելիքի և փորձի, գաղափարների, մշակույթների, գործընթացների փոխանակման,  և ի վերջո կհանգեցնի բիզնեսի ոլորտում նոր համագործակցությունների և ընկերությունների աճին: Ծրագիրը նպատակ ունի խթան հանդիսանալու էկոլոգիապես բարվոք, մրցունակ և հավասար հնարավորություններով լի Եվրոպայի համար՝ խրախուսելով կայուն, թվային և դիմացկուն տնտեսությանն անցում կատարելու գործընթացը:
 
Ծրագրի տեսակըԴրամաշնորհ
Սկիզբը1 փետրվարի 2023
Ավարտը31 հունվարի 2027
Համակարգող / պատասխանատուԼիանա Սարգսյան
ԻրականացնողՋՀՀ
Դոնոր կազմակեպրությունԵվրահանձնաժողոց
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 7,762,354 ԱՄՆ դոլար 19,406
Ֆինանսավորում դոնոր կազմակերպության կողմից  ՀՀ դրամ 47,213,646 ԱՄՆ դոլար 118,034
Շահառուների թիվը36