Շահառուների նկարագրություն. Հայաստանի առնվազն 20 ձգտող (ապագա) և 40 գործող կին ձեռներեցներ
 
Ծրագրի իրականացման վայրը. Հայաստան՝ ներառյալ բոլոր մարզերը և Երևանը
 
Ծրագրի նպատակը. բիզնեսների թվայնացման միջոցով նպաստել արդեն գործող և ապագա կին ձեռներեցների բիզնեսի կայունությանն ու աճին՝ զինելով անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և ունակություններով՝ նախապատվությունը տալով մարզաբնակ ձեռներեցներին:
Ծրագրի խնդիրները. 
- Բարելավել ամենաառաջնային թվային հմտությունները մի շարք առցանց կարճ դասընթացների միջոցով Հայաստանի առնվազն 60 ապագա և գործող կին ձեռներեցների համար:
- Բարելավել Հայաստանի առնվազն 60 ապագա կին ձեռներեցների թվային հմտությունները մի շարք առցանց գործնական աշխատարանների, ինչպես նաև Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (ՄՄՁԿ) առցանց ռեսուրսների և սեփական մշակման դասընթացի միջոցով:
- Աշխատավայրում առցանց՝ սեռի պատկանելության հիման վրա խտրականության և ոտնձգության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում և կանխարգելիչ միջոցառումների ներկայացում Հայաստանի առնվազն 60 ապագա կին ձեռներեցների:
- Բիզնեսի թվայնացման ռազմավարության մշակման հարցում աջակցություն Հայաստանի առնվազն 40 արդեն գործող կին ձեռներեցներին:
- Արդեն գործող առնվազն 20 կին ձեռներեցներին աջակցություն իրենց նախագծած թվայնացման ռազմավարության իրականացման գործում:
| Ծրագրի տեսակը | ՄՄՁԿ-ի Կանանց տնտեսական զարգացման կենտրոնի համաֆինանսավորմամբ | 
| Սկիզբը | 20 հունվարի 2023 | 
| Ավարտը | 30 դեկտեմբերի 2023 | 
| Համակարգող / պատասխանատու | Լիանա Սարգսյան | 
| Իրականացնող | ՋՀՀ-ն Քուիք Սթարթի հետ համատեղ | 
| Դոնոր կազմակերպություն | Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (ՄՄՁԿ) | 
| ՄՄՁԿ-ի ներդրումը | ՀՀ դրամ 6,110,000 ԱՄՆ դոլար 15,275 | 
| Շահառուների թիվը | 60 | 





















































