Վերնագիր՝
Սևանի երեխաների վերականգնողական կենտրոնում ցերեկային խնամքի կենտրոնի ստեղծում
Շահառուներ՝
Սևան քաղաքից և հարակից գյուղերից 10 հաշմանդամություն ունեցող երեխա և նրանց ընտանիքները
Ծրագրի իրականացման վայրեր՝
Սևան, Գեղարքունիքի մարզ
Ծրագրի նպատակը՝
- Նպաստել Սևան քաղաքից և հարակից գյուղերից 10 հաշմանդամություն ունեցող երեխաների շարունակական հատուկ կրթությանը և խնամքին՝ Սևանի երեխաների վերականգնողական կենտրոնում ցերեկային խնամքի կենտրոն ստեղծելու միջոցով։
- Բարելավել ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները՝ ստեղծելով աշխատանքային հնարավորություններ այս երեխաների ծնողների համար։
Ծրագրի խնդիրներն են՝
- Կահավորել և տեխնիկապես ապահովել մեկ սենյակ Գեղարքունիքի մարզի Սևանի երեխաների վերականգնողական կենտրոնում։
- Ապահովել ցերեկային խնամքի ծառայություններ 10 հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ աշխատանքի ընդունելով երեք աշխատակից։



































