Շահառուների նկարագրությունը. Ուղղակի շահառուներ` 600-800 ուսանող, անուղղակի շահառուներ` երկու համալսարանի ուսանողներ, ուսանողական խորհրդի անդամներ և ադմինիստրացիա
Իրականացման վայրը. Գավառ (Գեղարքունիք) , Գյումրի (Շիրակ)
Նպատակը. Շեշտադրել և զարգացնել քաղաքացիական մասնակցությունը ՀՀ մարզերում` բուհերի ուսանողներին աջակցելով և խրախուսելով երկրի արդի և երկարատև տնտեսական, սոցիալական և քաղաքացիական զարգացման մեջ ունենալ ավելի ակտիվ, կարողունակ և տեղեկացված դեր:
Խնդիրները.
- Զարգացնել համայնքային համալսարանների ուսանողական խորհուրդների կազմակերպչական և տեխնիկական կարողությունները:
- Խրախուսել Գյումրու և Գավառի համալսարանների ուսանողներին ավելի ակտիվորեն և արդյունավետորեն մասնակցել իրենց համայնքի և երկրի հասարակական կյանքին:
- Ստեղծել երկխոսության, տեղեկատվության փոխանակման և ուսուցման հնարավորություններ համալսարանի ուսանողների, կառավարության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և այլ քաղաքացիական կառույցների համար:
- Ստեղծել հաղորդակցության և համագործակցության ցանց ՀՀ տարբեր մարզերի ուսանողների միջև սոցիալական և քաղաքացիական հիմնախնդիրների վերաբերյալ:
| Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված /Ուղղակի իրականացում |
| Սկիզբը | Հունիս 2005 |
| Ավարտը | Հունիս 2006 |
| Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրրիկյան |
| Գործընկեր կազմակերպություն | 1. ՀԵՆԿ, 2. Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, Գյումրի, Շիրակի մարզ. 3. Գավառի պետական համալսարան, Գավառ, Գեղարքունիքի մարզ |
| Ֆինանսավորում գործընկեր կազմակերպության կողմից | ՀՀ դրամ - |
| Իրականացնող | ՋՀՀ/ ՀԵՆԿ |
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ - |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 20,776,208 |
| Շահառուների թիվը | 800 |



















































