Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 300 հատուկ կարիքներով երեխա ու նրանց ընտանիքները և Կապանի վերականգնողական թիմի 6 մասնագետ
Իրականացման վայրը. Կապան, Սյունիքի մարզ
Ծրագրի նպատակը. բարելավել Սյունիքի մարզի Կապան քաղաքի հաշմանդամությամբ և զարգացող հիվանդություններով տառապող երեխաների առողջական պայմանները
Խնդիրները.
- Մինչև 2012 թվականի դեկտեմբեր ամսվա վերջ Կապանում ստեղծել վերականգնողական թիմ և բարելավել թիմի անդամների գիտելիքները և հմտությունները,
- Մինչև 2012 թվականի նոյեմբեր ամսվա վերջ բարելավել Կապանի վերականգնողական թիմի տեխնիկական ունակությունները,
- Հաշմանդամությամբ և զարգացող հիվանդություններով տառապող երեխաներին տրամադրել համապարփակ մասնագիտական բուժում,
- Խթանել հաշմանդամ երեխաների ինտեգրումը հասարակության մեջ` այլոց հետ շփման հիմնարար հմտությունների սովորեցման, հավասարակշռության պահպանման և շարժողական մեծ ու փոքր հմտությունների սովորեցման միջոցով և այլն:
| Ծրագրի տեսակը | Ինքնակամ ներկայացված |
| Սկիզբը | 1 դեկտեմբերի 2012 |
| Ավարտը | 31 մարտի 2013 |
| Համակարգող/պատասխանատու | Զառա Ջանիբեկյան |
| Իրականացնող | Արաբկիր բժշկական համալիր, ԱՐԲԵՍ առողջության կենտրոն |
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ՀՀ դրամ 52,225,000 ԱՄՆ դոլար 143,082 |
| Ֆինանսավորում ՋՀՀ կողմից | ՀՀ դրամ 4,151,500 ԱՄՆ դոլար 11,373 |
| Շահառուների թիվը | 306 |



















































