Շահառուների նկարագրությունը. Ծրագրի ուղղակի շահառուներն են 7 համալսարանի 2,500 ուսանող և հարակից համայնքների 1,000 երիտասարդ` պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Ծրագրի անուղղակի շահառուներն են 7 համալսարանի ուսանողները, ուսխորհրդի անդամները, համալսարանի ադմինիստրացիան և ընդհանրապես Հայաստանի հասարակությունը
Իրականացման վայրը. Գյումրի (Շիրակ), Գավառ (Գեղարքունիք), Վանաձոր (Լոռի), Իջևան (Տավուշ), Գորիս և Կապան (Սյունիք), Երևան
Ծրագրի նպատակը. Շեշտադրել և զարգացնել քաղաքացիական մասնակցությունը ՀՀ մարզերում` բուհերի ուսանողներին աջակցելով և խրախուսելով երկրի արդի և երկարատև տնտեսական, սոցիալական և քաղաքացիական զարգացման մեջ ունենալ ավելի ակտիվ, կարողունակ և տեղեկացված դեր:
Խնդիրները.
- Զարգացնել և ակտիվացնել ուսանողների քաղաքացիական մասնակցությունը 7 բուհում և հարակից համայնքներում:
 - Զարգացնել ուսանողների գիտելիքը և հմտությունները Քաղաքացիական հասարակության ոլորտում և խթանել նրանց քաղաքացիական մասնակցությունը:
 - Խրախուսել բոլոր 7 բուհի ուսանողներին ավելի ակտիվորեն և արդյունավետորեն մասնակցել իրենց համայնքի և երկրի հասարակական կյանքին:
 - Աջակցել բուհերի ուսանողներին տեղական գյուղական համայնքներում քաղաքացիական հիմնախնդիրների ուսումնասիրման մեջ` ստեղծելով համապատասխան միջավայր` հետազոտման, համագործակցության և քաղաքացիական քայլերի համար:
 - Բուհերի ուսանողների միջև զարգացնել սոցիալական և քաղաքացիական հիմնահարցերին առնչվող հաղորդակցության և համագործակցության ցանց:
 
| Ծրագրի տեսակը | ՋՀՀ կողմից մշակված /Ուղղակի իրականացում | 
| Սկիզբը | 1 հոկտեմբերի 2016 | 
| Ավարտը | 30 սեպտեմբերի 2018 | 
| Համակարգող/պատասխանատու | Ռուբեն Կրրիկյան | 
| Իրականացնող | ՋՀՀ | 
| Գործընկեր կազմակերպություն | 7 համալսարան | 
| Ֆինանսավորում իրականացնողի կողմից | ԱՄՆ դոլար 62,040 ՀՀ դրամ 30,399,600 | 
| Դոնոր կազմակերպություն | Գալուստ Գուլբենկյան հիմնադրամ | 
| Ֆինանսավորում դոնոր կազմակերպության կողմից | ԱՄՆ դոլար 60,000 ՀՀ դրամ 29,400,000 | 
| Շահառուների թիվը | 3,500 | 



















































