Մեղվապահության զարգացում Ալավերդու տարածաշրջանում

Շահառուների նկարագրությունը. 19 երիտասարդ, ովքեր պատրաստ են մեղվաբուծության բիզնես վարելու 

Ծրագրի իրականացման վայրը. ք. Ալավերդի, Լոռու մարզ

Ծրագրի նպատակները. համայնքում զարգացնել մեղվաբուծության բիզնեսը երիտասարդների շրջանում` գործազրկության խնդիրը լուծելու նպատակով և միևնույն ժամանակ նպաստել մեղուների թվաքանակի ավելացմանը՝ նվազեցնելով նրանց անհետացման վտանգը և բավարարելով տեղական շուկայում մեղրի պահանջարկը։

Ծրագրի խնդիրները.

  1. 5-ամյա ժամանակահատվածում մեղվաբուծության բիզնեսի ոլորտում վերազինել 19 երիտասարդի,  ովքեր կմնան իրենց համայնքներում՝ եկամուտ ստեղծելով իրենց ընտանիքների համար։
  2. ընդլայնել տեղական մեղրի արտադրությունը տեղական շուկայում` դրա պահանջարկը բավարարելու համար և ստեղծել նախադրյալներ Ալավերդու տարածաշրջանում մեղվապահների կլաստեր ձևավորելու համար։
Ծրագրի տեսակըԻնքնակամ ներկայացված
Սկիզբը2 մարտի 2020
Ավարտը3 դեկտեմբերի 2024
Համակարգող /  պատասխանատուԼիանա Սարգսյան
ԻրականացնողՎիգեն Մնացականյան
Ֆինանսավորում ՋՀՀ կողմիցՀՀ դրամ 3,000,000  ԱՄՆ դոլար 6,186
Շահառուների թիվը19