Հայտարարություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

photo«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (Jinishian Memorial Foundation) մեկնարկում է «Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» ծրագրի հայտերի ընդունման 2-րդ փուլը։ 

«Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է R2D Սյունիք ծրագրի շրջանակում: R2D Սյունիք ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում։ 

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է` ուղղված Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այս նախաձեռնությունը միտված է ընդլայնելու տնտեսական հնարավորությունները Սյունիքի մարզում ՝ տրամադրելով կարողությունների զարգացման համապարփակ ծրագիր և նյութական աջակցություն՝ մարզում նախագծային փուլում գտնվող, նորաստեղծ և արդեն իսկ գործող բիզնեսներին:

Ծրագիրը նախատեսված է աջակցելու հետևյալ ոլորտներում գործող բիզնեսներին՝

  • զբոսաշրջություն և հյուրընկալություն,

  • գյուղմթերքի մշակում,

  • արտադրություն։

Ծրագրի մասնակից կարող են դառնալ այն անհատներն ու ձեռնարկությունները, որոնք բնակվում են բացառապես Սյունիքի մարզում և

  • 18 տարին լրացած նպատակասլաց անհատ ձեռներեցներ են, որոնք ունեն իրատեսական բիզնես գաղափար և մտադրված են այն կյանքի կոչել, 

  • փնտրում են աջակցություն իրենց ստարտափի կամ սկսնակ բիզնեսի  ընդլայնման համար, 

  • ունեն գործող ՓՄՁ-ներ, որոնք ցանկանում են ընդլայնել կամ ինտեգրել կայունության բաղադրիչներ,

  • չեն մասնակցել սույն ծրագրի 2025թ․-ի շրջափուլին

  • չեն հանդիսանում ՋՀՀ գործըներներ հանդիսացող «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Կանայք բիզնեսում․ տնտեսական աճի խթանում Սյունիքում»  կամ  «Քարդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Սյունիքի կայուն և արդյունավետ տնտեսական զարգացում. գյուղմթերքի վերամշակում» ծրագրերի գրանտակիր։

Ծրագիրը մեծապես խրախուսում է կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի՝ ներառյալ բռնի տեղահանված և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը՝ ապահովելով ներառական և կայուն բիզնես միջավայր:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից.

Փուլ 1. Կարողությունների զարգացում հիբրիդային ձևաչափով.

  • բիզնես գաղափարների հղկման և ձեռնարկատիրական նորարարության թեմայով աշխատանքային դասընթացներ, որոնք կօգնեն գնահատել, ձևավորել և կատարելագործել բիզնես գաղափարները:

  • բիզնես մոդելի մշակման դասընթաց՝ ճիշտ կառուցվածքով և ընդլայման հնարավորությամբ բիզնես պլանների մշակման նպատակով։

  • անհատական ​​խորհրդատվության սեսիաներ փորձագետների հետ՝ անհատապես յուրաքանչյուր բիզնեսին վերաբերող խորհուրդներ ստանալու նպատակով:

  • ֆինանսական գրագիտության դասընթաց՝ ֆինանսական պլանավորման, հմտությունների բարելավման նպատակով:

  • թվային հմտությունների բարելավման դասընթաց՝ բիզնեսի առցանց ներկայության և առաջխաղացման գործիքներին ծանոթանալու նպատակով:

  • աճի և կատարողական փափուկ հմտությունների դասընթաց՝ առաջնորդության, հաղորդակցման և բանակցային հմտությունների զարգացման նպատակով:

  • բիզնես գաղափարների ներկայացման սեսիաներ՝ ֆինանսավորման հնարավորությունների և ներդրողների ներգրավման նպատակով:

  • բիզնեսի կայունության գործիքակազմին ծանոթացման դասընթաց և խմբային քոուչինգի սեսիաներ՝ էկոլոգիապես մաքուր բիզնեսի ստեղծման ու ռեսուրսների արդյունավետ օգտագործման պրակտիկաների ինտեգրմանն աջակցելու նպատակով:

Փուլ 2. Ֆինանսական աջակցություն.

  • նյութական աջակցությանը հասանելիություն կունենան կենսունակ բիզնես գաղափարներ ունեցող մասնակիցները՝ իրենց բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու նպատակով:

  • Նյութական աջակցությունը ներառում է մասնագիտական գույքի / տեխնիկայի տրամադրում՝ բացառապես բիզնեսում օգտագործելու, բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու նպատակով (բացառություն են կազմում շարժական գույքը, մասնավորապես՝ ավտոմեքենա, շինարարական նյութերը, վերակառուցման, կառուցապատման աշխատանքները, կենցաղային տեխնիկան/կահույքը և այլն)

  • հնարավորություն կընձեռնվի նաև հասանելիություն ստանալ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներին՝ ՋՀՀ-ի աջակցության և տեղական ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության միջոցով:

 

Փուլ 3. Շարունակական աջակցություն.

  • յուրաքանչյուր մասնակից ՋՀՀ-ի շարունակական ծրագրերի շրջանակներում հնարավորություն կունենա ստանալ իր բիզնեսի հատուկ կարիքներին ուղղված տեխնիկական աջակցություն։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ներկայացնել իրենց հայտերը առցանց՝ ստորև տեղադրված հղումով։ Խնդրում ենք պատճենել և տեղադրել հղումը որոնման դաշտում, եթե այն չի բացվում:

https://forms.gle/QVxqYx15eACFsNGG7

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025թ.-ի դեկտեմբերի 21-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 260460 կամ ուղարկել էլ․ նամակ ծրագրի պատասխանատուներին հետևյալ էլ. հասցեներով՝  [email protected], [email protected]։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը 23-36 տարեկան սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է արտոնյալ վարկ ստանալու հնարավորություն:

Արտոնյալ վարկի հիմնական պայմաններն են`
•    մինչև 5 մլն դրամ
•    4 % տարեկան տոկոսադրույք
•    առավելագույնը 5 տարի մարման ժամկետ

Հիմնադրամը նպատակ ունի խրախուսելու Վարդենիսի և Գավառի տարածաշրջանում ձեռնարկատիրական գործունեությունը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծումը:  

Սկսնակ և գործող ձեռներեցները, որոնք կանցնեն ընտրության առաջին փուլը, կվերապատրաստվեն, իսկ առավելագույն մրցունակ բիզնես-առաջարկները կվարկավորվեն: Առաջնությունը կտրվի իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես- առաջարկներին:  Ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների համար վարկ չի տրամադրվի: 

Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ` ք. Վարդենիս, Լեոնիդ Ազգալդյան 5 հասցեով, կոնտակտային անձ` Էվրիկ Ղազարյան, հեռ.`093 096 096: կամ ՋՀՀ տարածքային գրասենյակ`ք. Գավառ, Սայադյան 2/1 հասցեով, կոնտակտային անձ` Վարդան Գարեյան, հեռ. 094 260 790 և Աստղիկ Հովեյան, հեռ.` 094 004 213

Լրացված դիմումները փակ ծրարով ներկայացնել վերոնշյալ հասցեներով: 

Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի սեպտեմբերի 30-ը: 

Ծրագրի իրականացնող գործընկերներն են Բիզնեսի աջակցման կենտրոնըՎորլդ Վիժն Հայաստանը և Ձեռնարկատիրության և կառավարման զարգացման կենտրոնը:

Pages

Subscribe to RSS - Հայտարարություններ